ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Կրիտիկական մետաղների հետազոտական խմբի հիմնադիր և ղեկավար Սամվել Հովակիմյանը -ին տված հարցազրույցում խոսել է կրիտիկական և հազվագյուտ հողային մետաղների որոնման, արդյունահանման ու կիրառման ոլորտում Հայաստանի ունեցած ներուժի մասին:
– Խնդրում եմ, ոչ մասնագետ ընթերցողների համար պարզաբանեք, թե որո՞նք են կրիտիկական ու հազվագյուտ հողային մետաղները և որտե՞ղ են դրանք օգտագործվում։
– Կրիտիկական մետաղներն առանցքային դեր են խաղում ժամանակակից տնտեսության և տեխնոլոգիական զարգացման, հատկապես վերականգնվող էներգետիկայի ու բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Դրանք կոչվում են «կրիտիկական», քանի որ ռազմավարական նշանակություն ունեն արդյունաբերության համար, իսկ դրանց մատակարարումները կարող են սահմանափակվել երկրաբանական, տնտեսական կամ աշխարհաքաղաքական գործոններով։
Ընդ որում, կրիտիկական մետաղներն իրենցից տարրերի առանձին խումբ չեն ներկայացնում։ Յուրաքանչյուր երկիր ինքն է ձևավորում նման հանածոների իր սեփական ցանկը՝ ելնելով տնտեսության կարիքներից և ռեսուրսների անվտանգության հարցերից։ Այսպես, Չինաստանը, Եվրոպական միությունը և ԱՄՆ-ն ունեն կրիտիկական հանածոների տարբեր ցուցակներ, թեև որոշ տարրեր առկա են գրեթե բոլոր ցանկերում. դրանք են առաջին հերթին լիթիումը, նիկելը, կոբալտը, պղինձը և հազվագյուտ հողային տարրերը:
Այս կամ այն մետաղի՝ որպես կրիտիկական հումքի կարգավիճակը ժամանակի ընթացքում կարող է փոխվել։ Օրինակ՝ այսօր լիթիումը համարվում է մարտկոցների արտադրության հիմնական տարրերից մեկը, սակայն նատրիում-իոնային և էներգիայի կուտակման այլընտրանքային այլ տեխնոլոգիաների զարգացումը ապագայում կարող է նվազեցնել դրա նշանակությունը։
Հազվագյուտ հողային տարրերը ներառում են 15 լանթանոիդները, ինչպես նաև սկանդիումն ու իտրիումը։ Դրանք լայնորեն կիրառվում են սմարթֆոնների և այլ էլեկտրոնիկայի, էլեկտրամոբիլ