Արմեն Աշոտյանը կալանավորվել է 1 ամսով

Արմեն Աշոտյանը կալանավորվել է 1 ամսով

Կրթության և գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է:

«Խայտառակ որոշում, խայտառակ որոշում և միջնորդություն, ուրիշ խոսքեր չունեմ»,- ասել է նա։

Այսօր ավելի վաղ Աշոտյանին, Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին, նրա որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին, Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին ու ևս 3 անձի ձերբակալելու որոշում էր ։ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Բրյուսովի համալսարանին պատկանող՝ 208,9 մլն դրամ արժողությամբ գույքի օտարման գործով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, դրա օժանդակության, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և դրա օժանդակության ենթադրյալ մեղադրանքներով։

Բրյուսովի համալսարան

Բրյուսովի համալսարանը (Երևանի պետական լեզվաբանական համալսարան) հիմնադրվել է 1935 թվականին՝ որպես ռուսաց լեզվի և գրականության ինստիտուտ, և կոչվել է ռուս բանաստեղծ Վալերի Բրյուսովի անունով։ Այն Հայաստանի առաջատար լեզվաբանական ուսումնական հաստատությունն է, որտեղ դասավանդվում են ավելի քան 20 օտար լեզուներ։ Համալսարանը կարևոր դեր է խաղացել հայաստանյան թարգմանչական դպրոցի զարգացման և միջազգային մշակութային կապերի ամրապնդման գործում։