«Կանազ» մշակույթի տան ճակատային հատվածը հրդեհի հետևանքով չի տուժել, վնասվել է տանիքն ու ներքին հարդարանքը

«Կանազ» մշակույթի տան ճակատային հատվածը հրդեհի հետևանքով չի տուժել, վնասվել է տանիքն ու ներքին հարդարանքը

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղարը հայտնում է․

««Կանազ» մշակույթի տունը, դատարանի որոշմամբ, 2024-ին էր վերադարձվել Երևան համայնքին: Մինչև այդ, շենքը 2017-ից մասնավորի ձեռքում էր՝ մշակույթի հիմնադրամի, որը 10 տարվա ընթացքում խոստացված 480 մլն դրամի ներդրում չէր արել և շենքը հայտնվել էր, մեղմ ասած, անմխիթար վիճակում: Համայնքային սեփականության իրավունքի վերակագնումից հետո մշակույթի տանը վերակառուցման աշխատանքեր դեռ չէին սկսվել և պարբերաբար շենք էին ներխուժում կարգազանցներ, կոտրում փականները, վնաս հասցնում շենքին, ինչից հետո դռները նորից կողպվում էին: Բարեբախտաբար, շենքի ճակատային հատվածը հրդեհի հետևանքով չի տուժել, այրվել և վնասվել է հիմնականում տանիքն ու ներքին հարդարանքը: Նոր նախագծով, վթարային շենքը վերականգնվելու էր և վերապրոֆիլավորվելու. պահպանվելու է կառույցի ճարտարապետական դիմագիծը, առաքելությունը մնալու է նույնը՝ այն կրթական հարթակ, որը հարյուրավոր երեխաների վերադարձնելու է մշակութային ու գիտական ժամանակակից ու ավելի ընդգրկուն ուսումնական տարածք: Նոր կոնցեպտի հիմքում «STEAM» կենտրոնի ստեղծման գաղափարն է, որը բազմաֆունկցիոնալ հարթակ է՝ գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, արվեստի ու մաթեմատիկայի համադրությամբ»:

Երևան

Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է և աշխարհի հնագույն բնակավայրերից մեկը՝ հիմնադրված մ.թ.ա. 782 թվականին (Էրեբունի ամրոցի կառուցմամբ)։ Այն երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային գլխավոր կենտրոնն է, որտեղ պահպանվել են բազմադարյա պատմության ականավոր հուշարձաններ, ինչպիսիք են Էջմիածինը և Գառնիի հեթանոսական տաճարը։ Ժամանակակից Երևանի կերպարը ձևավորվել է 20-րդ դարում վարդագույն տուֆով կառուցված յուրահատուկ ճարտարապետությամբ։

Կանազ մշակույթի տուն

«Կանազ մշակույթի տունը» Հայաստանի Կանազ գյուղի (այժմ՝ Գեղարքունիքի մարզ) մշակութային հաստատությունն է, որը ստեղծվել է խորհրդային տարիներին՝ համայնքի մշակութային կյանքը կազմակերպելու և զարգացնելու նպատակով։ Այն երկար տարիներ ծառայել է որպես գյուղի մտավոր ու գեղարվեստական կենտրոն՝ հյուրընկալելով ակումբներ, գրադարան, համերգներ և տոնական միջոցառումներ։