Firebird-ը հայտարարում է Firebird Labs նորարարական հարթակի գործարկման մասին, որը ներդրումներ կկատարի, կինկուբացնի և համատեղ կզարգացնի բարձր հավակնություններ ունեցող տեխնոլոգիական և վենչուրային նախագծեր Հայաստանում։ Նախագծի մեկնարկային փուլում Firebird-ը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը արհեստական բանականության (ԱԲ) հասանելիություն կապահովեն Հայաստանի 50 000 ուսանողի, ուսուցչի և հետազոտող խմբերի համար՝ ընդլայնելով առաջատար ԱԲ գործիքների հասանելիությունը երկրի ինժեներական, հետազոտական և գիտական համայնքներում։
OpenAI-ն աջակցում է նախաձեռնությանը՝ տրամադրելով տեխնոլոգիական հասանելիություն, թիմային աջակցություն և API արժույթներ (API credits)։ Այս նախաձեռնությունը նշանակալի հանգրվան է Հայաստանի՝ ԱԲ-ի վրա հիմնված կրթության և նորարարության համաշխարհային կենտրոն դառնալու ճանապարհին։ Գործընկերության շնորհիվ ինժեներներն ու հետազոտողները հնարավորություն կստանան օգտվելու համաշխարհային մակարդակի ԱԲ գործիքներից, ենթակառուցվածքներից և փորձագիտությունից, ինչը նրանց թույլ կտա ստեղծելու համաշխարհային մակարդակում մրցունակ ընկերություններ և նպաստելու տեխնոլոգիական նորարարության հաջորդ ալիքին։
«Տեխնոլոգիաների ապագան այնպիսի բան չէ, որը գալու է ինչ-որ հեռավոր ապագայում․ այն ձևավորվում է հենց այսօր՝ դպրոցներում, համալսարաններում և գիտահետազոտական համայնքներում։ Մենք հավատում ենք, որ կրթության մեջ կատարվող ներդրումները ամենակարևոր ներդրումներից են, որ կարող է անել երկիրը հատկապես ԱԲ դարաշրջանում։ Հայաստանը բացառիկ տաղանդներ ունի, և ուսանողներին, դասախոսներին ու հետազոտողներին աշխարհի ամենաառաջադեմ ԱԲ գործիքների հասանելիությամբ ապահովելը կձևավորի նորարարների նոր սերունդ։ Այս նախաձեռնությունը առանձնահատուկ է դարձնում հենց դրա հիմքում ընկած համագործակցությունը։ Սա միայն տեխնոլոգիաների մասին չէ․ սա Հայաստանի ապագայի մասին է»,-նշել է Firebird ընկերության համահիմնադիրը:
«Հայաստանն ունի տարածաշրջանում ինժեներական տաղանդների ամենաբարձր կենտրոնացումներից մեկը, որին աջակցում է կառավարությունը՝ ակտիվորեն ներդրումներ