Ցուցահանդեսը և’ բողոք է, և՛ անհանգստություն, և՛ հարցադրում. ինքնության պայքարն է հենց ստեղծում անհատներ․ «Անդեմ խաղ» ցուցահանդեսը

Ցուցահանդեսը և’ բողոք է, և՛ անհանգստություն, և՛ հարցադրում. ինքնության պայքարն է հենց ստեղծում անհատներ․ «Անդեմ խաղ» ցուցահանդեսը

Տեղի ունեցավ երիտասարդ գեղանկարիչ Արեգ Միրջյանի «Անդեմ խաղ» ցուցահանդեսը։

-Ողջույն Արեգ։ Կպատմե՞ք մեզ ցուցահանդեսի ընթացքի մասին․ ի՞նչ էմոցիաներ և տպավորություններ ունեք, ի՞նչ հետաքրքիր հյուրեր ունեցաք։

-Ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ Մարտի 9-ին , ժամը 19:00-ին ։ Մեր բոլորիս կողմից սիրված պոետ, հաղորդավարը ազդարարեց բացումը , այնուհետև ելույթ ունեցավ արվեստաբան, արվեստագիտության թեկնածու, դոցենտ, Հայաստանի ազգային պատկերասրահի գիտահետազոտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալը ։ Այնուհետև «Ուրու» ռոք բենդն իր հրաշալի ռոք համերգով , Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Պարարվեստի ռեժիսուրա» բաժնի ուսանողներն իրենց փերֆորմանսով , որը ևս թեմատիկ ուղիղ կապ ուներ իմ «Անդեմ խաղ» շարքի հետ ։ Պետք է շեշտեմ , որ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնն այդ օրն իսկապես բազմամարդ էր ՝ տարբեր ոլորտներից հյուրեր ունեինք ։

-Արեգ, կասե՞ք՝ ինչու հենց «Անդեմներ» վերնագիրն եք ընտրել»։

«Անդեմ խաղ» վերնագիրն ընտրել եմ ըստ ցուցահանդեսին ներկայացվող իմ 3 կտավի համաձայն , որոնք 3 տարբեր անդեմություններ էին։ Աշխատանքները անհատականության կորստի մասին է մի դարաշրջանում, երբ համընդհանրությունն ու ստանդարտացումը դառնում են նորմա, մարդիկ ավելի ու ավելի են կորցնում իրենց դեմքը՝ եզակիության և ներքին ամբողջականության խորհրդանիշը: Մենք ընկղմվում ենք մի աշխարհում, որտեղ անհատը լուծվում է զանգվածների մեջ և կորցնում իր ուրվագծերը:

-Հատկապես ի՞նչ եք շեշտել նկարներում, ի՞նչ եք պատմում ձեր նկարներով։

«Անդեմ խաղ» ցուցահանդեսը ժամանակակից մարդկային վիճակի մանրակրկիտ վերլուծությունն է, որտ

Հայաստանի ազգային պատկերասրահ

Հայաստանի ազգային պատկերասրահը Հայաստանի ամենամեծ և առաջատար թանգարանն է, որը հիմնադրվել է 1921 թվականին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։ Այնտեղ պահվում է հայկական գեղանկարչության, քանդակագործության և դեկորատիվ-կիրառական արվեստի ամենահարուստ հավաքածուն՝ ավելի քան 26,000 ցուցանմուշով, որոնք ներկայացնում են միջնադարից մինչև մեր օրերի հայկական արվեստի զարգացումը։

Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն

«Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը» Հայաստանի գլխավոր գեղարվեստական կրթական հաստատությունն է, որը հիմնադրվել է 1921 թվականին։ Այն կրում է իր առաջին ռեկտորի՝ նշանավոր նկարիչ և մանկավարժ Հենրիկ Իգիթյանի անունը, ով մեծ դեր է խաղացել հայ ժամանակակից գեղարվեստական դպրոցի ձևավորման գործում։ Կենտրոնը մինչ օրս պատրաստում է նկարիչների, քանդակագործների և գեղարվեստական այլ մասնագետների նոր սերունդներ։

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ

«Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը» (այժմ՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական համալսարան) Հայաստանի գլխավոր բարձրագույն արվեստի ուսումնական հաստատությունն է, որը հիմնադրվել է 1944 թվականին։ Այն պատմականորեն ձևավորվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի և կինեմատոգրաֆիայի ֆակուլտետի միավորմամբ՝ դառնալով երկրի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության մասնագետների պատրաստման կենտրոն։