Կրիտիկական և հազվագյուտ հողային մետաղներ. որքա՞ն է Հայաստանի ներուժը

Կրիտիկական և հազվագյուտ հողային մետաղներ. որքա՞ն է Հայաստանի ներուժը

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Կրիտիկական մետաղների հետազոտական խմբի հիմնադիր և ղեկավար Սամվել Հովակիմյանը -ին տված հարցազրույցում խոսել է կրիտիկական և հազվագյուտ հողային մետաղների որոնման, արդյունահանման ու կիրառման ոլորտում Հայաստանի ունեցած ներուժի մասին:

– Խնդրում եմ, ոչ մասնագետ ընթերցողների համար պարզաբանեք, թե որո՞նք են կրիտիկական ու հազվագյուտ հողային մետաղները և որտե՞ղ են դրանք օգտագործվում։

– Կրիտիկական մետաղներն առանցքային դեր են խաղում ժամանակակից տնտեսության և տեխնոլոգիական զարգացման, հատկապես վերականգնվող էներգետիկայի ու բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Դրանք կոչվում են «կրիտիկական», քանի որ ռազմավարական նշանակություն ունեն արդյունաբերության համար, իսկ դրանց մատակարարումները կարող են սահմանափակվել երկրաբանական, տնտեսական կամ աշխարհաքաղաքական գործոններով։

Ընդ որում, կրիտիկական մետաղներն իրենցից տարրերի առանձին խումբ չեն ներկայացնում։ Յուրաքանչյուր երկիր ինքն է ձևավորում նման հանածոների իր սեփական ցանկը՝ ելնելով տնտեսության կարիքներից և ռեսուրսների անվտանգության հարցերից։ Այսպես, Չինաստանը, Եվրոպական միությունը և ԱՄՆ-ն ունեն կրիտիկական հանածոների տարբեր ցուցակներ, թեև որոշ տարրեր առկա են գրեթե բոլոր ցանկերում. դրանք են առաջին հերթին լիթիումը, նիկելը, կոբալտը, պղինձը և հազվագյուտ հողային տարրերը:

Այս կամ այն մետաղի՝ որպես կրիտիկական հումքի կարգավիճակը ժամանակի ընթացքում կարող է փոխվել։ Օրինակ՝ այսօր լիթիումը համարվում է մարտկոցների արտադրության հիմնական տարրերից մեկը, սակայն նատրիում-իոնային և էներգիայի կուտակման այլընտրանքային այլ տեխնոլոգիաների զարգացումը ապագայում կարող է նվազեցնել դրա նշանակությունը։

Հազվագյուտ հողային տարրերը ներառում են 15 լանթանոիդները, ինչպես նաև սկանդիումն ու իտրիումը։ Դրանք լայնորեն կիրառվում են սմարթֆոնների և այլ էլեկտրոնիկայի, էլեկտրամոբիլ

Հայաստան

Հայաստանը հնագույն երկիր է, որը գտնվում է Կովկասյան լեռնաշխարհում և հայտնի է իր հարուստ պատմությամբ ու մշակութային ժառանգությամբ։ Այն առաջին պետությունն էր, որ ընդունեց քրիստոնեությունը որպես պաշտոնական կրոն 301 թվականին։ Հայաստանը պահպանել է բազմաթիվ պատմական հուշարձաններ, այդ թվում՝ Էրեբունի ամրոցը, Գեղարդի վանքը և Զվարթնոցի տաճարը, որոնք վկայում են նրա հնագույն քաղաքակրթության մասին։

Չինաստան

Չինաստանը աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկն է՝ ավելի քան 5000 տարվա պատմությամբ։ Այն հայտնի է իր հարուստ մշակութային ժառանգությամբ, ներառյալ Մեծ Չինական պարիսպը, Արգելված քաղաքը և տերակոտայի բանակը։ Ժամանակակից Չինաստանը արագ զարգացող տնտեսություն ունի և խոշոր դեր է խաղում համաշխարհային քաղաքականության մեջ։

Եվրոպական միություն

Եվրոպական միությունը (ԵՄ) տնտեսական և քաղաքական միավորում է, որը ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ խաղաղությունն ու համագործակցությունը խթանելու նպատակով։ Այն սկիզբ է առել 1957 թվականին Հռոմի պայմանագրով՝ վեց երկրների միջև, և աստիճանաբար ընդլայնվել է՝ ներառելով 27 անդամ պետություններ։ ԵՄ-ն կարևոր դեր է խաղում տարածաշրջանային ինտեգրման, առևտրի և մարդու իրավունքների պաշտպանության գործում։

ԱՄՆ

ԱՄՆ-ն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) հյուսիսային Ամերիկայում գտնվող դաշնային հանրապետություն է, որը հիմնադրվել է 1776 թվականին՝ անկախություն հռչակելով Մեծ Բրիտանիայից։ Երկիրը հայտնի է իր բազմազան մշակույթով, տնտեսական հզորությամբ և աշխարհաքաղաքական ազդեցությամբ, իսկ նրա մայրաքաղաքը Վաշինգտոնն է։ Պատմականորեն ԱՄՆ-ն ձևավորվել է գաղութային ժամանակաշրջանից, քաղաքացիական պատերազմից և հետագա արդյունաբերական զարգացումից հետո՝ դառնալով ժամանակակից գերտերություն: