Բոլոր նրանց, ովքեր շարունակում են մտածել, որ ԹՐԻՓՓ-ը միջանցք չէ, հորդորում եմ նայել վերջին պայմանագրի տեքստին, որը ստորագրվել է Ռուբիոյի և մեր ներկայացուցչի միջև։ Այնտեղ գրված է, որ այդ «միջանցքը» կառավարվելու է Միացյալ Նահանգների օրենքով, Նյու Յորքի նահանգի օրենքով։ Այսինքն՝ մեր իրավասությունը չի գործելու այդ միջանցքում, այն չի ենթարկվելու Հայաստանի օրենքներին։ Այս մասին հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը՝ անդրադառնալով Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի ստորագրած ԹՐԻՓՓ-ի համաձայնագրին։
«Այնտեղ նաև գրված է, որ լինելու են երկրորդական ընկերություններ՝ դուստր կամ, ինչպես ասում են, կապալառու ընկերություններ, որոնք իրականացնելու են որոշ գործողություններ այդ միջանցքում։ Խոսքը շինարարության, սպասարկման, ֆինանսավորման, ներդրումների, ինչպես նաև բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների հետ շփումներ իրականացնող ընկերությունների մասին է, և այդ ամենը կատարվելու է երրորդ ընկերությունների կողմից։
Անգլիայի տնտեսական համալսարանի վերլուծաբանները գրում են, որ, ամենայն հավանականությամբ, հենց Ադրբեջանի և Թուրքիայի ընկերություններն են կատարելու այդ դերը, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն ռազմավարական դիրք՝ իրենց ձեռքը վերցնելու թե՛ շինարարությունը, թե՛ կառավարումը, մենեջմենթը, սպասարկումը և հաճախորդների, այսինքն՝ վարորդների հետ առերես շփումները։
Դրանից հետո Թուրքիան և Ադրբեջանը, երբ կառուցեն երկաթուղին, ավտոճանապարհը, գազատարը, օպտիկամանրաթելային մալուխը և այլն, դրանք, փաստորեն, դառնալու են իրենց ունեցվածքը։ Դա տեղի է ունենալու մի տարածքում, որտեղ այլևս Հայաստանի ինքնիշխանություն չի լինելու»։
Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը շարունակաբար պնդում են, որ այդ ճանապարհի վրա Հայաստանը շարունակում է պահպանել իր ինքնիշխանությունն ու սուվերենությունը, նա ընդգ