
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:16-ի դրությամբ հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 17500 մարդ:
Նշենք, որ այս հաշվարկում ներառված չեն ծառերի տակ գտնվող մարդիկ:
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
Լուսանկարը բարձր որակով հասանելի է :
Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել
Հաշվարկը ստուգելու մանրամասն ձևը նկարագրված է
Երևան
Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, որի պատմությունը սկսվում է մ.թ.ա. 782 թվականից՝ Էրեբունի ամրոցի հիմնադրմամբ։ Այն հարուստ է մշակութային ժառանգությամբ, ներառյալ Կասկադ համալիրը, Մատենադարանը և Հանրապետության հրապարակը։ Քաղաքը համատեղում է հնագույն ավանդույթներն ու ժամանակակից կյանքը՝ դառնալով Հայաստանի կարևորագույն մշակութային և տնտեսական կենտրոնը։
Հանրապետության հրապարակ
Հանրապետության հրապարակը Հայաստանի մայրաքաղաք Երևանի կենտրոնական հրապարակն է, որը կառուցվել է 1920-ական թվականներին ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծով։ Այն շրջապատված է վարդագույն տուֆից կառուցված կառավարական շենքերով և հայտնի է իր երգող շատրվաններով ու ազգային կարևոր միջոցառումների անցկացման վայր լինելով։ Հրապարակը խորհրդային տարիներին կոչվել է Լենինի անունով, սակայն Հայաստանի անկախացումից հետո վերանվանվել է Հանրապետության հրապարակ։