Երեք առաջարկ՝ սփյուռքահայ ներդրողին

Երեք առաջարկ՝ սփյուռքահայ ներդրողին

Սփյուռքի հետ հարաբերություններում մենք որդեգրել ենք նոր սկզբունք․ «նվիրատվությունից» անցում ենք կատարելու դեպի ներդրում և համասեփականություն։ Սա նշանակում է, որ Սփյուռքը դառնում է ոչ թե օգնություն տրամադրող, այլ տնտեսության համահեղինակ։

«Մեր շփումները ցույց են տալիս, որ Սփյուռքում կա շատ բարձր մոտիվացիա՝ ներդրելու, մասնակցելու և դառնալու Հայաստանի զարգացման համահեղինակ։ Պարզապես այսօր հաճախ բացակայում են հասկանալի կանոնները, վստահելի մեխանիզմները և հարմար գործիքները։ Այլ կերպ ասած, պահանջարկ կա, մենք ստեղծում ենք առաջարկը»,- ասել է տնտեսագետը։

Մանրամասնելով տնտեսական պլատֆորմի 5-րդ ուղղությունը՝ նա նշել է, որ Սփյուռքին ուղղվելու է երեք տնտեսական առաջարկ․ Հայաստանից դուրս բնակվող հայ գործարարը կարող է դառնալ որևէ նախագծի համասեփականատեր, գործունեություն ծավալել արդյունաբերական գոտիներում կամ գնել հայկական ընկերությունների բաժնետոմսեր և պարտատոմսեր։

«Մենք կառուցում ենք համահայկական տնտեսական համակարգ, որտեղ Հայաստանը կենտրոնն է, իսկ Սփյուռքը՝ լիարժեք գործընկեր»,- ասել է Իրինա Անանյանը։

Հիշեցնենք, որ տնտեսական ծրագիրը հրապարակվել է փետրվարի 17-ին և կրում է «7 ուղղություն՝ 1 ճանապարհ» խորագիրը։

Մանրամասները՝ տեսանյութում

Հայաստան

Հայաստանը հնագույն երկիր է, որը գտնվում է Կովկասյան տարածաշրջանում և հայտնի է իր հարուստ պատմությամբ ու մշակութային ժառանգությամբ: Այն համարվում է առաջին պետությունը, որը 301 թվականին ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն, և պահպանել է բազմաթիվ պատմական հուշարձաններ, ինչպիսիք են Էջմիածնի Մայր տաճարը և Գեղարդի վանքը: Հայաստանի մշակույթը ներառում է յուրահատուկ երաժշտություն, պարեր, խաչքարեր և ավանդական խոհանոց, որոնք արտացոլում են նրա դարավոր պատմությունը: