Խստորեն դատապարտում եմ բռնության ցանկացած դրսևորում. արձագանք Նոր Կյուրինի միջադեպին

Խստորեն դատապարտում եմ բռնության ցանկացած դրսևորում. արձագանք Նոր Կյուրինի միջադեպին

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Մասիս համայնքի սիրելի՛ բնակիչներ,

Խստորեն դատապարտում եմ այսօր Մասիս համայնքի Նոր Կյուրին բնակավայրում տեղի ունեցած անթույլատրելի միջադեպը, որի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից բռնության են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի ներկայացուցիչները:

Բռնության, ճնշման, սպառնալիքների և անհանդուրժողականության ցանկացած դրսևորում անընդունելի է և խստորեն դատապարտելի։

Կոչ եմ անում իրավապահ մարմիններին անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու, տեղի ունեցածին իրավական գնահատական տալու և պատասխանատվության ենթարկելու համար։

Մասիս համայնքը եղել և մնալու է համերաշխության, փոխադարձ հարգանքի, միասնական համայնք։ Որևէ քաղաքական գործընթաց չպետք է վերածվի թշնամանքի, պառակտման կամ հասարակական լարվածության աղբյուրի։

Հորդորում եմ բոլորին պահպանել զսպվածություն, հարգել միմյանց իրավունքներն ու կարծիքները և բացառել իրավիճակի հետագա սրացմանը նպաստող ցանկացած գործողություն»։

Մասիս

Մասիսը (Արարատ) Հայաստանի խորհրդանիշներից է՝ սուրբ լեռ, որը գտնվում է պատմական Հայաստանի սրտում։ Ըստ Աստվածաշնչի՝ այստեղ է իջել Նոյան տապանը ջրհեղեղից հետո։ Չնայած ներկայում գտնվում է Թուրքիայի տարածքում՝ Մասիսը մնում է հայ ժողովրդի հավաքական հիշողության ու մշակութային ինքնության կենտրոնական խորհրդանիշը։

Նոր Կյուրին

Նոր Կյուրին (այժմ՝ Թեքիրդաղ, Թուրքիա) պատմական հայաբնակ քաղաք է Կիլիկիայում, որը վերանվանվել է Կյուրին քաղաքի անունով՝ ի հիշատակ հայրենի քաղաքի։ Այն Կիլիկիայի հայկական թագավորության ժամանակաշրջանում եղել է կարևոր մշակութային ու կրոնական կենտրոն, սակայն 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետևանքով հայ բնակչությունը կորցրեց իր հայրենիքը։