Ստեփանավանում կարկուտի հետևանքով գառնարած է տուժել, սատկել է 60-ից ավելի անասուն

Ստեփանավանում կարկուտի հետևանքով գառնարած է տուժել, սատկել է 60-ից ավելի անասուն

ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային վարչության փոխանցած տվյալների համաձայն՝ տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գլխի և ձեռքերի շրջանում վնասվածքներ է ստացել գառնարած Արման Գալստյանը: Վերջինս, սակայն, հրաժարվել է շտապօգնության ծառայությունից և բժշկական միջամտությունից:

​Նախնական տվյալներով կարկուտի պատճառով սատկել է 6 ոչխար և 60 գառ, կորած է համարվում 4 ձիու քուռակ:

Տվյալների ճշգրտման աշխատանքները շարունակվում են։

Լոռու մարզ

Լոռու մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսում և հայտնի է իր գեղատեսիլ բնությամբ ու պատմամշակութային հուշարձաններով։ Մարզի պատմական կենտրոնը համարվում է Սանահինի ու Հաղպատի վանական համալիրները, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Լոռին նաև հարուստ է միջնադարյան կամուրջներով, ամրոցներով ու բնության եզակի հուշարձաններով, ինչպիսիք են Ստեփանավանի դենդրոպարկը և Ձորագետի կիրճը։