Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Անտոնիու Կոշտայի հետ

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Անտոնիու Կոշտայի հետ

Նախագահը շնորհավորել է վարչապետին ընտրությունների արդյունքների առիթով՝ նշելով, որ ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության, կայունության և հարևանների ու աշխարհի հետ ավելի սերտ համագործակցության վրա հիմնված ապագայի։

Եվրոպական խորհրդի նախագահը բարձր է գնահատել վարչապետի առաջնորդությունը և նրա ներդրումը դիմակայունության, կայունության և բարեկեցության ամրապնդման գործում։ Նա ընդգծել է, որ Եվրոպական միությունը շարունակելու է խորացնել գործընկերությունը՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի, թվայնացման ոլորտներում։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախագահին աջակցության և ջերմ խոսքերի համար՝ կարևորելով հարաբերությունների զարգացումը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների և խաղաղության օրակարգի շուրջ՝ ընդգծելով տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը։ Կողմերը երկուստեք վերահաստատել են համագործակցությունն առավել ամրապնդելու պատրաստակամությունը՝ հանուն ավելի խաղաղ և բարեկեցիկ ապագայի։