ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ՔՊ-ն հաղթել է ընտրություններում և միանձնյա կձևավորի իշխանություն։
Փաշինյանն իր ելույթում հանդես է եկել ներկայիս ժամանակով՝ նշելով, որ դա արդեն փաստված քաղաքական արդյունք է։ Նա շնորհակալություն հայտնել իր աջակիցներին՝ ընդգծելով, որ սա «պատմական հաղթանակ է», որը, իր խոսքով, ապահովելու է Հայաստանի Հանրապետության հարատևությունը։
Դիտարկմանը, թե դեռևս ԿԸՀ-ն պաշտոնական տվյալներ չի հրապարակել և հաղթանակի մասին հայտարարությունը պետք է կատարի սահմանադրական մարմինը, Փաշինյանը պատասխանել է, որ ՔՊ-ն ունի վստահված անձինք բոլոր ընտրատեղամասերում և տվյալները ստացվում են անմիջապես։
Նշենք, որ նրա ասուլիսի պահին ԿԸՀ-ն հրապարակել էր 455 տեղամասերի արդյունքները, որոնց համաձայն ՔՊ-ն ունի 53,84 տոկոս։