«Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդաշարի հյուր, տնտեսագետ և «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Լիլիթ Ղարաջյանն անդրադարձել է ՀՀ-ի տնտեսական իրավիճակին և արտաքին մարտահրավերներին։ Ըստ տնտեսագետի՝ իշխանությունների հայտարարած դիվերսիֆիկացման ֆոնին դեպի ԵԱՏՄ արտահանման մասնաբաժինն աճել է՝ հասնելով 38%-ի, ինչը վկայում է մեկ շուկայից կախվածության մեծացման մասին։
Նա խոսել է նաև գազի գնի հնարավոր թանկացման, ծայրահեղ աղքատության հաղթահարման, բյուջեի արդյունավետության և «Ուժեղ Հայաստան» կուսակցության ծրագրերի մասին, ապա կոչ է արել քաղաքացիներին անպայման գնալ ընտրությունների։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի (ջերմուկ, ծաղիկներ) ներմուծման արգելքները և գազի սակագնի հնարավոր վերանայումը դիտարկվում են որպես լուրջ սպառնալիք, որոնք կբերեն շղթայական թանկացումների և կյանքի որակի անկման։
«Եթե Հայաստանում գազի գինը վերանայվի, դա ազդելու է յուրաքանչյուր քաղաքացու կյանքի որակի վրա. գնաճը լինելու է շատ ցավոտ»,- նշել է տնտեսագետը։
Ղարաջյանը փաստում է, որ 2020 թվականի համեմատ, 2025 թվականի տվյալներով, Հայաստանի արտահանման մասնաբաժինը դեպի ԵԱՏՄ շուկա 28%-ից աճել է մինչև 38%, ինչը հերքում է իշխանությունների՝ տնտեսության բալանսավորման մասին թեզերը։
«Ի՞նչ բալանսավորված արտաքին քաղաքականության մասին է խոսքը։ Մեր տնտեսական կախումը մեկ պետությունից ազդում է ձևավորվող բյուջեի, թոշակների, պետական սեկտորի աշխատավարձերի, ճանապարհաշինության, արտաքին պարտքի սպասարկման վրա»,- պարզաբանել է նա։
Մասնագետը պատմել է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքն առաջարկում է ստեղծել հատուկ պետական հիմնադրամ, որը բյուջեի և սփյուռքի միջոցների հաշվին երկրում հաշվառված շուրջ 18 000 ծայրահեղ աղքատ անձանց կտրամադրի հավելյալ 30 000-ական դրամ նպաստ։
«Բարեհաջող ավարտելուց հետո այդ հիմնադրամը կանցնի արդեն աղքատության վերացմանը, ոչ թե միայն ծայրահեղ աղքատությանը։ Եթե 18 000-ը բազմապատկում ենք