Տեխնոլոգիաների ստեղծմանը մասնակցելն այլևս ամբիցիա չէ, այլ շուկայի պահանջ

Տեխնոլոգիաների ստեղծմանը մասնակցելն այլևս ամբիցիա չէ, այլ շուկայի պահանջ

Տեխնոլոգիական ընկերությունների համար նոր լուծումների և ստանդարտների ստեղծմանը մասնակցելն այսօր ոչ թե ամբիցիաների կամ ավելացված արժեքը բարձրացնելու ցանկության հարց է, այլ շուկայի օբյեկտիվ պահանջ։ Այս մասին հայկական առաջին ռազմաարդյունաբերական RISE-2026 ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Emerson NI-ի երևանյան մասնաճյուղի տնօրեն Արսեն Առուստամյանը։

Շուկայի պրիզմայով

Առուստամյանի խոսքով՝ տեխնոլոգիաների մշակմանը մասնակցությունը անհրաժեշտ է դիտարկել շուկայական մրցակցության պրիզմայով։

«Մասնակցել ոչ միայն տեխնոլոգիաների իրացմանը, այլև դրանց ստեղծմանը՝ սա պարզապես ինժեներական ամբիցիա չէ և նույնիսկ ավելացված արժեքի մեծ բաժին զբաղեցնելու ձգտում չէ։ Սա շուկայի թելադրանքն է։ Ավելին, սա նույնիսկ ցանկության հարց չէ։ Սա շուկայում ներկայության պարտադիր բաղադրիչներից մեկն է, եթե ոչ ամենակարևորը»,- նշել է նա։

Միևնույն ժամանակ Առուստամյանն ընդգծել է, որ արդեն իսկ գոյություն ունեցող լուծումների իրացումն ինքնին հսկայական արժեք ունի։ «Ես շատ եմ ուզում շեշտել, որ տեխնոլոգիաների իրացումը ոչ պակաս կարևոր է։ Եթե ինչ-որ մեկն ընդունակ է տրված պարամետրերով ավիացիոն շարժիչ ստեղծել, դա արդեն իսկ հսկայական արժեք է։ Բայց հարց է առաջանում՝ ինչո՞ւ շարժվել առաջ և հասկանալ, թե հատկապես ինչպիսի շարժիչ է պետք ստեղծել։ Այստեղ ուժի մեջ է մտնում շուկայի տրամաբանությունը։ Անհրաժեշտ է հասկանալ, թե որ արժեքն է պահանջված լինելու երկարաժամկետ հեռանկարում, ինչպիսի հնարավորություններ կհայտնվեն ապագայում։ Առանց դրա հնարավոր չէ լիարժեքորեն մրցակցել»,- պարզաբանել է Առուստամյանը։

ԱԲ-ն տրանսֆորմացնում է համաշխարհային շուկան. ռազմական արդյունաբերությունն այլևս չի թելադրում փոփոխությունները

Միևնույն ժամանակ, շարունակել է նա, արհեստական բան

RISE-2026

«RISE-2026»-ը Հայաստանում նախատեսված խոշոր մշակութային և տնտեսական նախագիծ է, որը միտված է զարգացնելու երկրի զբոսաշրջային և ներդրումային ներուժը։ Այն ներառում է ժամանակակից ենթակառուցվածքների, մշակութային կենտրոնների և ցուցահանդեսային տարածքների ստեղծում՝ ուղղված միջազգային համագործակցության խթանմանը։ Նախագիծը կրում է 2026 թվականի անվանումը՝ խորհրդանշելով Հայաստանի ռազմավարական զարգացման նպատակները։