Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանի նկատմամբ սեռական բնույթի ոչ պատշաճ վարքագծի վերաբերյալ քննությունը եզրակացրել է, որ նա թույլ է տվել «լուրջ կարգապահական խախտումներ» և «ծառայողական պարտականությունների լուրջ խախտում»։ Դրա հետևանքով Միջազգային քրեական դատարանի վերահսկող մարմինը որոշել է ժամանակավորապես կասեցնել նրա լիազորությունները և սկսել հետագա կարգապահական վարույթ։
Խանը հերքում է մեղադրանքները՝ դրանք անվանելով անհիմն և անարդար։ Մինչդեռ ՄԱԿ-ի հետաքննությունը նախկինում փաստեր էր հայտնաբերել, որոնք վկայում էին նրա օգնականի հետ ոչ համաձայնեցված սեռական շփումների մասին։
Հիշեցնենք, որ Քարիմ Խանը Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազն է, որի նախաձեռնությամբ 2023 թվականին դատարանը ձերբակալության օրդեր էր տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ: