Հայաստանը դառնում է ԱԲ գործարանների պարտեզ

Հայաստանը դառնում է ԱԲ գործարանների պարտեզ

Հրազդանում արհեստական բանականության (ԱԲ) մեգակենտրոնի կառուցումը մոտենում է եզրափակիչ փուլին։

«Firebird AI ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի հետ այսօր տեղում ծանոթացանք պաշտոնական գործարկման նախապատրաստական աշխատանքներին և ենթակառուցվածքների պատրաստվածությանը։

Այս նախագիծը ոչ միայն հզոր ինժեներական կառույց է, այլև Հայաստանի ապագայի տեխնոլոգիական տնտեսության կարևորագույն հիմնաքարը։ Մեր ռազմավարական նպատակն է երկիրը վերածել գլոբալ «ԱԲ գործարանների պարտեզի», որտեղ գերհզոր հաշվարկային հնարավորությունները, տեղական տաղանդն ու նորարարական էկոհամակարգը կաշխատեն փոխլրացմամբ։

716829962_1563152535174194_3030567056621838254_n.jpg (120 KB)

Ծրագրի առաջին փուլի ներդրումների ծավալը կազմում է 500 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ երկրորդ փուլի ավարտին ընդհանուր ներդրումները կհասնեն շուրջ 4 միլիարդ ԱՄՆ դոլարի։

Այս մեգանախագիծը կդառնա տարածաշրջանի խոշորագույնը։ Գործարկումից հետո 200,000 քառակուսի մետր տարածքում կաշխատի ավելի քան 6,000 NVIDIA Blackwell GPU։

Մինչև 2027 թվականի ավարտը GPU-ների թիվը կգերազանցի 100,000-ը (NVIDIA Blackwell և Vera Rubin)` Հայաստանը դասելով արհեստական բանականության հաշվարկային հզորությամբ աշխարհի առաջատար հինգ երկրների շարքում։

ՀՀ կառավարության և Firebird ընկերության համատեղ համագործակցության շնորհիվ Հայաստանը տեխնոլոգիաների սպառողից վերածվում է աշխարհին արհեստական բանականության բարձր տեխնոլոգիական արդյունք և լուծումներ առաջարկող երկրի, որը պատրաստ է սահմանել ապագայի խաղի կանոնները»:

Հրազդան

Հրազդանը Հայաստանի Կոտայքի մարզի քաղաք է, որը գտնվում է Հրազդան գետի ափին։ Պատմականորեն այն եղել է կարևոր բնակավայր, իսկ խորհրդային տարիներին զարգացել է որպես արդյունաբերական կենտրոն՝ հիդրոէլեկտրակայաններով և մետաղամշակման գործարաններով։ Քաղաքը հայտնի է նաև իր գեղատեսիլ բնությամբ և մոտակայքում գտնվող Մաքրավանքի վանական համալիրով։

Հայաստան

Հայաստանը պատմական երկիր է Հարավային Կովկասում, որը հայտնի է իր հնագույն մշակույթով և քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջին ընդունող պետություն լինելով (մ.թ. 301 թ.)։ Այն ունի հարուստ պատմություն՝ սկսած Ուրարտուի թագավորությունից, այնուհետև անցնելով տարբեր կայսրությունների տիրապետության տակով, մինչև 1918 թ. անկախության վերականգնումը։ Այսօր Հայաստանը հայտնի է իր եզակի ճարտարապետությամբ, Գառնիի հեթանոսական տաճարով, Էջմիածնի մայր տաճարով և գեղատեսիլ լեռնային բնապատկերներով, ներառյալ Արարատ լեռան տեսարանը։