«Երկիր մեդիա» հեռուստաընկերության կայքը ենթարկվել է հաքերային հարձակման։
Նշվել է, որ այժմ մասնագետներն աշխատում են վերականգնման ուղղությամբ։
«Սիրելի՛ հեռուստադիտողներ և հետևորդներ, ցավով հայտնում ենք, որ «Երկիր մեդիա հետուստաընկերության YerkirMedia.am կայքը քիչ առաջ ենթարկվել է հակերային հուժկու հարձակման։
Մուտք գործելով կայք՝ նրանք տեղադրել են Նիկոլ Փաշինյանի և Ալիևի համատեղ լուսանկարը (տե’ս խտանկարը)։
Մեր մասնագետները այժմ աշխատում են վերականգնման ուղղությամբ։
Մինչ այդ ընթերցողներին առաջարկում ենք մեր հրապարակումներին ծանոթանալ մեր սոցիալական հարթակների միջոցով` հետևյալ հասցեներով»,- նշվում է հաղորդագրության մեջ։
YerkirMedia.am
«YerkirMedia.am»-ը հայկական լրատվական կայք է, որը հիմնադրվել է 2010-ական թվականներին՝ լուսաբանելու Հայաստանի և սփյուռքի քաղաքական, տնտեսական ու մշակութային իրադարձությունները։ Այն հայտնի է իր անկախ և վերլուծական մոտեցմամբ, ինչպես նաև տեղեկատվության արագ ներկայացմամբ։ Կայքը կարևոր դեր է խաղում հայաստանյան մեդիա դաշտում՝ հանրությանը մատուցելով բազմաբնույթ և հավաստի լուրեր։