«Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդման շրջանակում «Նոր ուժ» կուսակցության Երևանի ավագանու անդամ, բժիշկ Քրիստինա Վարդանյանն անդրադարձել է կուսակցության տեսլականին, մասնագետների պակասին, մայրաքաղաքի կանաչապատմանն ու ենթակառուցվածքների խնդիրներին, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերին ու հնարավոր համագործակցություններին։
Նրա խոսքով՝ իրենք են այն երրորդ ուժը, որը կդադարեցնի նախկինների և ներկաների դիսկուրսը։
«Ութ տարիների ընթացքում մենք անվերջ լսում ենք ներկաների՝ նախկինների և ներկաների անվերջ քննադատական դիսկուրսը և, կարծում ենք, որ, ի վերջո, պետք է սա դադարի և լինի ինչ-որ մի նոր առաջարկ։ Կցանկանամ ընկալենք Երևանը որպես մեր հանրապետության 1/3-ից ավելը, այստեղ ապրում է ավելի քան 1 միլիոն մարդ և, երևի թե, ամենադժվար կարգավորվողը հենց Երևանն է»,- նշել է նա։
Ըստ Վարդանյանի՝ մայրաքաղաքի կառավարումը հանձնված է ոչ մասնագետներին, ինչը շարունակական սխալների պատճառ է դառնում։
«Ամենուրեք դիլետանտային կառավարում է։ Իշխանության շուրջ նշանակված են «կապերով» մարդիկ, որոնք պրոֆեսիոնալիզմ չեն դրսևորում և տվյալ ոլորտների մասնագետներ չեն հանդիսանում»,- ընդգծել է նա։
Վարդանյանը նշել է, որ կանաչապատման ոլորտում մեծ կոռուպցիոն ռիսկեր է տեսնում և Պետական վերահսկողության ծառայությանը հորդորել է ուշադրություն դարձնել միջոցների փոշիացմանը։
«Սոսկալի է ծրագիրը, որի արդյունքում Երևան քաղաքը Կենտրոն վարչական շրջանում ամբողջությամբ կորցրեց իր թոքերը։ Մենք բազմիցս ենք ասում, որ այս 100 հազարավոր դրամ արժեցող տնկանյութը երկարաժամկետ հեռանկարում հսկայական միջոցների ծախս է, որը պետությանը չի բերելու այն դիվիդենդները և այն սպասելիքները, որոնք դրվել են»,- շեշտել է նա։
Վարդանյանը պարզաբանել է, որ երբ քաղաքապետը Հայկ Մարությանն էր, պայքարում էին ծառերի խորը էտի դեմ, սակայն այժմ պայքարն ընթանում է հենց ծառերի դեմ, ինչի հետևանքով Կենտրոնը զրկվել է կանաչապատ տարածքներից։
Նա անդրադարձ