Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել

Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել

Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դ. Ղ.-ին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով ԿԸՀ միջնորդություն ներկայացնելու համար։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք, ինչպես նաև նույն կուսակցության պատգամավորի թեկնածու գրանցված Դ. Ղ.-ն, կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք:

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

Երևան

Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, որը հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին՝ Արգիշտի Ա արքայի կողմից՝ որպես Էրեբունի ամրոց։ Այն հարուստ պատմություն ունի՝ լինելով կարևոր մշակութային և տնտեսական կենտրոն տարբեր դարաշրջաններում, իսկ այսօր հանդիսանում է երկրի քաղաքական, մշակութային և գիտական գլխավոր կենտրոնը՝ հայտնի իր վարդագույն տուֆից կառուցված շինություններով ու Կասկադ համալիրով։

Արաբկիր

Արաբկիրը պատմական թաղամաս է Երևանում, որը հիմնադրվել է 1920-ական թվականներին՝ Արևմտյան Հայաստանից գաղթած հայերի կողմից, մասնավորապես Արաբկիր քաղաքից (ներկայիս Թուրքիայում)։ Այն զարգացել է որպես արդյունաբերական և բնակելի կենտրոն, և այսօր հանդիսանում է Երևանի կարևոր վարչական շրջաններից մեկը՝ հայտնի իր ժամանակակից ենթակառուցվածքներով ու մշակութային հաստատություններով։