Անշարժ գույք զբոսայգու դիմաց․ ՔՊ-ականների, Էդուարդ Բաբայանի և արտոնյալ գործարարի կապը
Անշարժ գույք զբոսայգու դիմաց․ ՔՊ-ականների, Էդուարդ Բաբայանի և արտոնյալ գործարարի կապը
Աբովյան քաղաքում եւ Առինջ գյուղում բազմաբնակարան 3 շենք է կառուցվում։ Կառուցապատողը «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ն է, որը 2018 թ․-ից հետո է սկսել շինարարությամբ զբաղվել։ 2020 թ․-ից՝ կառուցապատման ոլորտ մտնելու պահից մինչ օրս ընկերությանն ուղեկցում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները եւ կուսակցության մի քանի ակտիվ դեմքերի մերձավորները։
«» պարզել է, որ նշված շենքերի զբաղեցրած հողամասերից մեկը շուկայականից բազմապատիկ ցածր գնով ձեռք է բերվել Առինջ համայնքից, մյուսը Աբովյանի համայնքային զբոսայգու տարածքն է։ Շինարարության թույլտվությունները, փորձաքննությունները եւ կարևոր այլ փաստաթղթերը ընկերությունը ստացել է «դյուրացված» կարգով։ Ընկերության սեփականատիրոջ օգտին որոշումներ են կայացրել նաեւ Աբովյանի ավագանու՝ նրա հետ ընդհանուր շահեր ունեցող անդամները։ Վերջնարդյունքում ընկերության կառուցած շենքերում շահեկան պայմաններով բնակելի եւ հասարակական տարածքներ են ձեռք բերել որոշումների կայացման մեջ ներգրավված անձինք եւ նրանց մերձավորները։
Այս պատմության գործող անձինք են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ նրա մերձավորները, Կոտայքի փոխմարզպետ, ՔՊ-ական Հայկ Մկրտչյանը, Աբովյանի համայնքապետ, Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին ղեկավար Էդուարդ Բաբայանը, Աբովյանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Նաիրի Հակոբյանը, «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի սեփականատեր Բաբկեն Հովակիմյանը, Պտղնի համայնքի նախկին ղեկավարի հետ փոխկապակցված եւ փողերի լվացման գործով անցնող Մհեր Բաղդասարովը եւ այլք։
2001 թ․-ին հիմնադրված «Առեւտրի տուն Վիկտորիա» ՍՊԸ-ն 2022 թ․-ին անվանափոխվել եւ կոչվում է «Միլոն մայնինգ» ՍՊԸ։ Նույն թվականից ընկերության միակ փայատերը Բաբկեն Հովակիմյանն է (նախ
Աբովյան
Աբովյանը քաղաք է Հայաստանի Կոտայքի մարզում, որը հիմնադրվել է 1960-ական թվականներին և անվանակոչվել է հայ մեծ գրող, մանկավարժ Խաչատուր Աբովյանի պատվին: Այն սկզբում եղել է աշխատավորական ավան, իսկ հետագայում վերածվել է արդյունաբերական կենտրոնի՝ հատկապես շինանյութերի արտադրությամբ: Քաղաքը մեծ դեր է խաղացել Խորհրդային Հայաստանի տնտեսության մեջ, սակայն անկախությունից հետո բախվել է տնտեսական դժվարությունների:
Առինջ
Առինջը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում՝ Երևանից մոտ 10 կմ հեռավորության վրա։ Այն հարուստ է պատմական հուշարձաններով, որոնցից առանձնանում է 7-րդ դարի Սուրբ Ստեփանոս եկեղեցին, ինչպես նաև միջնադարյան գերեզմանոցներ ու խաչքարեր։ Առինջը հայտնի է նաև իր գեղատեսիլ բնությամբ և ժամանակակից զարգացող ենթակառուցվածքներով՝ դառնալով ինչպես զբոսաշրջության, այնպես էլ բնակության համար գրավիչ վայր։
Աբովյանի համայնքային զբոսայգի
Աբովյանի համայնքային զբոսայգին գտնվում է Աբովյան քաղաքի կենտրոնում և հանդիսանում է քաղաքի գլխավոր հանգստի գոտին։ Այն ստեղծվել է խորհրդային տարիներին և վերանորոգվել վերջին տասնամյակում՝ դառնալով ավելի ժամանակակից ու գրավիչ։ Այգին հայտնի է իր կանաչապատ տարածքներով, շատրվաններով և մանկական խաղահրապարակներով՝ ծառայելով որպես քաղաքացիների սիրելի հանդիպման վայր։
Կոտայք
Կոտայքը Հայաստանի մարզերից մեկն է, որը գտնվում է երկրի կենտրոնական մասում: Այն հայտնի է իր հնագույն պատմությամբ, որը սկիզբ է առնում դեռևս ուրարտական ժամանակաշրջանից, և այստեղ են գտնվում Գառնիի հեթանոսական տաճարը, Գեղարդի վանքային համալիրը (ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ) ու Ազատի ջրամբարը: Կոտայքի մարզը նաև հայտնի է իր գեղեցիկ լեռնային բնապատկերներով և Հրազդան քաղաքով, որը մարզի վարչական կենտրոնն է:
Պտղնի
Պտղնին պատմական գյուղ է Հայաստանում, որը հայտնի է իր միջնադարյան եկեղեցական համալիրով։ Այստեղ է գտնվում 7-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը վերակառուցվել է 19-րդ դարում։ Պտղնին նաև հիշատակվում է որպես Բագրատունիների թագավորական տոհմի նախնական բնակավայրերից մեկը։