«Հող էիր եւ հող կդառնաս»․ ինչո՞ւ Պահքի առաջին կիրակին կոչվեց Արտաքսման

«Հող էիր եւ հող կդառնաս»․ ինչո՞ւ Պահքի առաջին կիրակին կոչվեց Արտաքսման

Այսօր Մեծ Պահքի երկրորդ կիրակին է, որը կոչվում է Արտաքսման։

Արտաքսման կիրակիի եւ նրա անվան ծագման մասին Աստվածաշնչի Ծննդոց գրքում գրված է․ «․․․Եւ արտաքսեց նրան Աստված Եդեմի պարտեզից, որպեսզի մշակի հողը, որից եւ ստեղծվել էր» (Ծննդ․ 3։23)։ Այն հիշեցնում է Ադամի Դրախտից արտաքսումը՝ իր անհնազանդության պատճառով։ Արտաքսման կիրակի նաեւ մեղքի ու մահվան դառնության ճաշակման մասին է։

Արտաքսման կիրակի նախապատմությունը հետեւյալն է․ Ադամը, որ տվյալ դեպքում խորհրդանշում է ողջ մարդկությանը, ունկնդիր լինելով Սատանայի խաբեբայական խոսքերին, պատվիրազանց գտնվելով՝ համտեսեց արգելված պտուղը։ Որպես պատի-՝ մարդն, իհարկե, անմիջապես չմահացավ, սակայն զրկվեց Աստծո կողմից շնորհված անմահությունից եւ անիծվեց։ Այսուհետ, մարդն իր քրտինքով պետք է վաստակի օրվա հացը եւ կինը պետք է ցավով ու տառապանքով զավակ ունենա եւ վերջում էլ ասվեց նրան՝ «․․․հող էիր եւ հող կդառնաս» (Ծննդ․ 3։19)։

Եդեմի պարտեզ

«Եդեմի պարտեզը» քրիստոնեական, հրեական և իսլամական ավանդություններում մարդկության նախնական բնակավայրն է, որը նկարագրվում է «Ծննդոց» գրքում։ Ըստ Աստվածաշնչի, Աստված այնտեղ է ստեղծել Ադամին ու Եվային և տեղադրել կյանքի ծառը, սակայն նրանց անհնազանդության պատճառով մարդկությունը վտարվել է այդ իդեալական այգուց։ Այս պատկերացումը խորհրդանշում է մաքրություն, կատարելություն և մարդու ու բնության ներդաշնակությունը։

Դրախտ

«Դրախտ» գյուղը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզում։ Այն հիմնադրվել է 19-րդ դարում՝ Օսմանյան կայսրությունից գաղթած հայերի կողմից, և նրա անունը խորհրդանշում է «դրախտ» հայեցակարգը՝ արտացոլելով գյուղի գեղատեսիլ լանդշաֆտն ու խաղաղ միջավայրը։