«Հայաստանի և հայ ժողովրդի թիվ մեկ սպառնալիքը անձամբ դու ես»
«Հայաստանի և հայ ժողովրդի թիվ մեկ սպառնալիքը անձամբ դու ես»
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորն անդրադարձել է ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ վարչապետի՝ ՀՅԴ-ի հասցեին հնչեցրած հայտարարությանը։
«Երեկ ԱԺ-ում իր հերթական ճղաձգումների ժամանակ վարչապետն ասաց, որ Դաշնակցությունը սպառնալիք է Հայաստանի համար և իրենց հանձնառությունն է այնպես անել, որ Դաշնակցությունը չլինի։ Պրոթուրքական այս ուժի նման դիրքորոշումը մեզ համար հասկանալի է։ Բայց ամեն դեպքում մեկ անգամ ևս հիշեցնեմ․ վարչապետ, Հայաստանի, հայ ժողովրդի, ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիքը անձամբ դու ես և քո վարչախումբը, որը Ալիևի հետ համատեղ հայաթափեց Արցախը, այնուհետև ՀՀ-ից շուրջ 240 կմ տարածք՝ ռազմավարական նշանակություն ունեցող դիրքերով, հանձնեց Ադրբեջանին։
ՀՀ անվտանգության թիվ մեկ սպառնալիքը անձամբ դու ես և քո ռեժիմը, ովքեր զօր ու գիշեր պայքարում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, ազգային արժեքների և հայկական ինքնության դեմ։
Դուք շարունակում եք մնալ հայկական իրականության մեջ գլխավոր սպառնալիքներից մեկը, քանի որ փորձում եք մեկ անգամ ևս խաբել մեր ժողովրդին, եվրաինտեգրման անվան տակ՝ Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով փոխել ՀՀ Սահմանադրությունը՝ հրաժարվելով Անկախության հռչակագրից և ուրանալով Հայոց ցեղասպանությունը,
որովհետև պատրաստվում եք Հայաստանում ձևավորել ադրբեջանական համայնք և անկլավների անվան տակ Հայաստանից իրականացնել նոր զիջումներ։
Հայաստանի և հայ ժողովրդի սպառնալիքները չեզոքացնելու համար մեր բոլորիս խնդիրն է առաջիկայում չեզոքացնել և կանխել այդ սպառնալիքի վերարտադրությունը։
Իսկ ինչ վերաբերում է Դաշնակցության լինել-չլինելուն, ընդամենը հիշեցնեմ, որ ձեզանից առաջ այլ սուլթաններ և բոլշևիկներ փորձել են դա անել։ Այսօր այդ համակարգերը չկան, իսկ Դաշնակցությունը կա և լինելու է՝ շարունակելով պաշտպանել իր հայրենիքը, պետությունը և ժողովրդին բոլոր սպառնալիքներից՝ ի հեճուկս ձեզ և ձեր տերերի», — եզ
Հայաստան
Հայաստանը աշխարհի հնագույն պետություններից մեկն է՝ իր պետականության ավելի քան 2600 տարվա պատմությամբ: Այն հայտնի է որպես քրիստոնեության առաջին պետություն (301 թ.) և հարուստ մշակութային ժառանգությամբ, որի խորհրդանիշերից են Մասիսը (Արարատ լեռը), մայրենի այբուբենը, ինչպես նաև բազմաթիվ վանքեր ու միջնադարյան խաչքարեր:
Արցախ
Արցախը պատմական հայկական տարածաշրջան է, որը ներկայումս մեծ մասում գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այն ունի հարուստ մշակութային ժառանգություն՝ ներառյալ հարյուրավոր հայկական վանքեր, խաչքարեր և ամրոցներ, որոնց թվում է հայտնի Գանձասարի վանքը (հիմնադրված 10-րդ դարում)։ Տարածաշրջանը երկար ժամանակ եղել է հայոց պետականության և ինքնության կարևոր կենտրոն, իսկ 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին տեղի ունեցած պատերազմների ու զարգացումների արդյունքում այն մնում է բարդ քաղաքական իրավիճակի և մշակութային պահպանության կենտրոն։
ՀՀ
«ՀՀ»-ն Հայաստանի Հանրապետության պաշտոնական հապավումն է, որը որպես անկախ պետություն հռչակվել է 1991 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Խորհրդային Միության փլուզումից հետո։ Սակայն, որպես պատմական և մշակութային հասկացություն, Հայաստանը ունի հազարամյակների պատմություն՝ հիմնադրվելով մ.թ.ա. 6-րդ դարում և լինելով աշխարհի առաջին քրիստոնյա պետությունը 301 թվականից։
Ադրբեջան
«Ադրբեջան» տերմինը վերաբերում է Ադրբեջանի Հանրապետությանը, որը անկախ պետություն է Հարավային Կովկասում։ Պատմականորեն տարածքը եղել է տարբեր կայսրությունների (Օսմանյան, Պարսկական, Ռուսական) մաս, իսկ նրա մայրաքաղաք Բաքուն հայտնի է իր հնագույն բնակեցմամբ և նավթային բումով 19-20-րդ դարերում։ Մշակութային առումով Ադրբեջանը նշանակալի է իր միջնադարյան ճարտարապետությամբ, մուղամ երաժշտական ավանդույթով և կովկասյան բազմազան ժառանգությամբ։
Թուրքիա
Թուրքիան (պաշտոնապես՝ Թուրքիայի Հանրապետություն) պատմական և մշակութային հարուստ ժառանգություն ունեցող երկիր է, որը գտնվում է Ասիայի և Եվրոպայի սահմանագլխին։ Նրա տարածքում են գտնվում բյուզանդական ու օսմանյան կայսրությունների մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը (այժմ՝ Ստամբուլ), ինչպես նաև հնագույն քաղաքակրթությունների՝ հատկապես հեթանոսական ու քրիստոնեական շրջանի բազմաթիվ հուշարձաններ։ Ժամանակակից Թուրքիան ձևավորվել է Օսմանյան կայսրության փլուզումից հետո՝ 1923 թվականին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գլխավորությամբ։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հայաստանի ազգային եկեղեցին է, որը հիմնադրվել է առաքյալներ Թադեոսի և Բարդուղիմեոսի քարոզչությամբ մ.թ. առաջին դարում։ Այն պատմականորեն հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և ազգային ինքնության պահպանման կենտրոն է եղել և ղեկավարվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Էջմիածնի Մայր Տաճարից։
Անկախության հռչակագիր
«Անկախության հռչակագիրը» Հայաստանի Հանրապետության պետական անկախության հիմնարար փաստաթուղթն է, որը ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից։ Այն հայտարարեց Հայկական ԽՍՀ-ի անվանափոխումը Հայաստանի Հանրապետության և հռչակեց երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը Խորհրդային Միությունից՝ դնելով 1918-1920 թվականների Առաջին Հանրապետության իրավական շարունակականության հիմքերը։
Հայոց ցեղասպանություն
«Հայոց ցեղասպանություն» տերմինը վերաբերում է 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայ բնակչության կազմակերպված բնաջնջմանը, որի զոհ դարձան մոտ 1,5 միլիոն հայ։ Այն ճանաչվել է բազմաթիվ երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից որպես ցեղասպանություն, իսկ Հայաստանում ամեն տարի ապրիլի 24-ին հիշատակվում է զոհերի հիշատակը։