«Firebird AI-ն հուլիսի 15-ին Հայաստանում կգործարկի տարածաշրջանի ամենախոշոր տվյալային կենտրոնը»

«Firebird AI-ն հուլիսի 15-ին Հայաստանում կգործարկի տարածաշրջանի ամենախոշոր տվյալային կենտրոնը»

Firebird AI մեգանախագծի առաջին փուլի ենթակառուցվածքների կառուցման աշխատանքները հիմնականում ավարտված են։ Մի քանի օր առաջ Հայաստան ժամանած GPU-ների առաջին խմբաքանակի տեղադրումից հետո հուլիսի 15-ին կգործարկվի տվյալային կենտրոնը։

55.JPG (95 KB)

Համալիրը տեղակայված է Հրազդանի հարակից տարածքում՝ 200 հազար քառակուսի մետր մակերեսով հողատարածքի վրա։

Առաջին փուլում կգործարկվի 6000 NVIDIA Blackwell գրաֆիկական պրոցեսոր՝ 18 մեգավատ ընդհանուր հզորությամբ, ինչը կապահովի 110,6 էքսաֆլոպս հաշվարկային հզորություն։ Այսպիսով, արդեն առաջին փուլում Firebird AI-ը կդառնա տարածաշրջանի ամենախոշոր տվյալային կենտրոնը։ Այս փուլի ներդրումների ծավալը կազմել է 500 մլն դոլար։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարեց, որ այս նախագիծը կյանքի է կոչում իր առաջարկած՝ Հայաստանը «AI գործարանների պարտեզ» դարձնելու հայեցակարգը։

«Նախ մենք ազդարարում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը այս նախագծով իրականացնում է Հայաստանը ԱԲ տվյալային կենտրոնների կամ ԱԲ գործարանների պարտեզ դարձնելու իմ հայեցակարգը, առաջարկելով ամպային ծառայություններ աշխարհի տարբեր երկրների տարբեր խոշոր տեխնոլոգիական ընկերությունների, որոնք տեղակայված են և գործում են աշխարհի տարբեր ծայրերում։

Ըստ էության, Firebird AI ընկերության այս արհեստական բանականության գործարանը դարձնում է Հայաստանին ԱԲ գործարանների կամ ԱԲ ենթակառուցվածքների տարածաշրջանային մի յուրահատուկ, յուրօրինակ հանգույց», — ասաց նա.

7IV01953.JPG (10.20 MB)
7IV01953.JPG (10.20 MB)

Արդեն մեկնարկել են նախագծի երկրորդ փուլի աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։ Ծառայությունների մատուցումը նախատեսվում է սկսել 2027 թվականի սկզբին։

Երկրորդ փուլում GPU-ների թիվը կհասնի 41 հազարի, իսկ ներդրումների ծավալը՝ 4 միլիարդ դոլարի։ Դա հնարավորություն կտ

Հայաստան

Հայաստանը հնագույն երկիր է Հարավային Կովկասում, որը հայտնի է իր հարուստ պատմությամբ և մշակութային ժառանգությամբ: Այն համարվում է աշխարհում առաջին պետությունը, որը քրիստոնեությունը ընդունել է որպես պետական կրոն 301 թվականին: Հայաստանը պահպանել է իր ինքնությունը դարերի ընթացքում՝ չնայած բազմաթիվ նվաճումներին և տարածքային փոփոխություններին:

Հրազդան

Հրազդանը Հայաստանի Կոտայքի մարզում գտնվող քաղաք է, որը տեղակայված է Հրազդան գետի ափին։ Այն հիմնադրվել է 1959 թվականին՝ որպես արդյունաբերական կենտրոն, և պատմականորեն եղել է կարևոր շինանյութերի արտադրության ու հիդրոէներգետիկայի վայր։ Քաղաքի մերձակայքում գտնվում է միջնադարյան Մակարավանք վանական համալիրը, որը վկայում է տարածքի հարուստ մշակութային ժառանգության մասին։