Դիսկոմֆորտի էսթետիկան. Shortparis-ը և Նիկոլայ Կոմյագինը

Դիսկոմֆորտի էսթետիկան. Shortparis-ը և Նիկոլայ Կոմյագինը

Shortparis-ի տեսահոլովակները ստիպում են սառել հիացմունքից կամ զզվել, չկա միջին վիճակ։ 2012 թվականին Սանկտ Պետերբուրգում հիմնված փորձարարական, պոստ-փանկ, ավանգարդ ռոք ժանրում ստեղծագործող Shortparis խումբը գտավ լեզու, որով խոսում է Ռուսաստանի մասին՝ շրջանցելով պետական և ընդդիմադիր կլիշեները։ Նրանք չեն քարոզում, նրանք բացում են վերքը։ Մթերային խանութներ, լքված կաթսայատներ, դպրոցական սպորտ դահլիճներ, զորամասեր. Shortparis-ն աշխատում է կոլեկտիվ հիշողության հետ՝ առանց նոստալգիայի։ , հոլովակները դիտողին կլանում են՝ առաջացնելով հակասական զգացողություններ՝ տագնապից մինչև էսթետիկ հաճույք։

Խմբի վոկալիստը իր պրովոկացիոն երգերով, հոլովակներով բարձր էսթետիկան լայն զանգվածներին հասցնելու իր ձևաչափը բերեց։ Այնտեղ, որտեղ մյուսները փնտրում էին հարմոնիա, Shortparis-ն ընտրում էր դիսոնանս, այնտեղ, որտեղ սպասում ես ռիթմիկ լուծման, հարվածը փոքր-ինչ ուշանում է, յուրաքանչյուր դադար այստեղ սեղմված բռունցք է։

Տասնհինգ տարվա ընթացքում Shortparis-ը ծայրահեղական, դժվարամարս, ինտելեկտուալ արվեստը դարձրեց համազգային երևույթ։ Նրանք ապացուցեցին, որ դիսկոմֆորտը կարող է դառնալ մեթոդ։ Խմբի հիմնադիրը Արդյունաբերական շրջանում մեծացած փորձառությունը դարձավ խմբի հնչողության հիմքը․ ծանր, մեխանիկական, երբեմն սպառնալից ռիթմեր, որտեղ լսելի են մետաղի ճռռոցը, փակ տարածքի արձագանքները։ Ստեղծագործական կյանքին զուգահեռ նա դասավանդում էր դպրոցում և աշխատում էր թանգարանում։

Նրա այս երկկենցաղ կյանքն ապշեցնող է։ Թատերական, պերֆորմատիվ մտածողությամբ նա հոլովակներում և համերգներին տրվում էր ամբողջությամբ, նա օգտագործում էր մարմինը՝ որպես երաժշտական առանձին բաղադր

Սանկտ Պետերբուրգ

Սանկտ Պետերբուրգը Ռուսաստանի մշակութային մայրաքաղաքն է, որը հիմնադրվել է ցար Պետրոս Մեծի կողմից 1703 թվականին՝ որպես «դեպի Եվրոպա պատուհան»։ Այն հայտնի է իր գեղատեսիլ ջրանցքներով, պատմական պալատներով և թանգարաններով, մասնավորապես՝ Հերմիտաժով, որը աշխարհի ամենամեծ և ամենահարուստ թանգարաններից մեկն է։ Քաղաքը եղել է Ռուսական կայսրության մայրաքաղաքը երկու դար և կրել է Լենինգրադ անվանումը խորհրդային շրջանում։

Ռուսաստան

Ռուսաստանը աշխարհի ամենամեծ պետությունն է՝ հարուստ պատմական և մշակութային ժառանգությամբ: Նրա պատմությունը սկսվում է Կիևյան Ռուսիայից (9-րդ դար), իսկ կայսրության և խորհրդային ուժեղ գերտերության ժամանակաշրջանները խոր հետք են թողել համաշխարհային պատմության վրա: Այսօր այն հայտնի է իր գլխավոր մշակութային կենտրոններով, ինչպիսիք են Մոսկվայի Կրեմլը և Սանկտ Պետերբուրգի թանգարաններն ու պալատները: