Կութն ու Սոթքը, որոնք հայտնվել էին ադրբեջանցու նշանառության տակ, ընտրել են Փաշինյանին, իսկ Նորաբակը՝ «Հայաստանին»
Կութն ու Սոթքը, որոնք հայտնվել էին ադրբեջանցու նշանառության տակ, ընտրել են Փաշինյանին, իսկ Նորաբակը՝ «Հայաստանին»
«»-ն շարունակում է ներկայացնել, թե 2026 թվականին ՀՀ սահմանամերձ բնակավայրերի քվեարկության արդյունքները։
Սոթքում ընտրելու իրավունք է ունեցել 1632 տեղի բնակիչ, որից քվեարկությանը մասնակցել է 1185-ը։ Նրանցից 177-ն իր քվեն տվել է «Ուժեղ Հայաստան»-ին, 73-ը՝ «ԲՀԿ»-ին, 115-ը՝ «Հայաստան» դաշինքին, իսկ իշխող «ՔՊ»-ին իր ձայնն է տվել 718 ընտրող։
Հաջորդիվ Կութն է, որտեղ ընտրելու իրավունք ունի 152 հոգի, սակայն ընտրության մասնակցել է 111-ը։ Այստեղ եւս ամենաշատ ձայները ստացել է ՔՊ-ն՝ 51, «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկել է 24, «Հայաստանի» օգտին՝ 20, ԲՀԿ-ի օգտին 8 ընտրող։
Այլ է պատկերը Նորաբակում, որտեղ ՔՊ-ն պարտվել է։ Այստեղ ընտրելու իրավունք է ունեցել 244 բնակիչ, որից քվեարկությանը մասնակցել է 155-ը։
«Ուժեղ Հայաստանը» նորաբակցիներից ստացել է 32 քվե, «ԲՀԿ»-ն՝ 11, «Հայաստան»-ը՝ 60 քվե, իսկ «ՔՊ»-ն՝ 47 քվե։
Սոթք
Սոթքը պատմական գյուղ է Հայաստանի Գեղարքունիքի մարզում, որը հայտնի է իր հնագույն ոսկու հանքերով, որոնք շահագործվել են դեռևս մ.թ.ա. 2-րդ հազարամյակից։ Գյուղը միջնադարում եղել է կարևոր առևտրական կենտրոն, իսկ նրա տարածքում պահպանվել են բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, այդ թվում՝ միջնադարյան եկեղեցիներ և գերեզմանոցներ։
Կութ
Կութը պատմական Հայաստանի կարևոր բնակավայրերից է, որը գտնվում է Արցախի պատմական Գանձակի գավառում։ Այն հայտնի է իր հնագույն եկեղեցիներով և վանական համալիրներով, որոնք վկայում են տարածաշրջանի հարուստ մշակութային ժառանգության մասին։ Ժամանակի ընթացքում Կութը ենթարկվել է տարբեր պատմական փոփոխությունների, սակայն պահպանել է իր հայկական ինքնությունը։
Նորաբակ
«Նորաբակը» պատմական բնակավայր է, որը գտնվում է Արցախի Հանրապետությունում՝ Շահումյանի շրջանում։ Այն հայտնի է իր հարուստ պատմությամբ և մշակութային ժառանգությամբ, ներառյալ միջնադարյան եկեղեցիներն ու խաչքարերը։ Տարածքը եղել է հայկական մշակույթի կարևոր կենտրոններից մեկը, սակայն 20-րդ դարի վերջին հակամարտությունների հետևանքով ենթարկվել է ավերածությունների։