Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է տեղի ունեցած ԱԺ ընտրություններին՝ նշելով, որ ընդդիմության ներկայացուցիչները բողոքում են ընտրական խախտումներից։
«Բողոքում են մարդիկ, ովքեր համատարած երկրով մեկ բաժանել են ընտրակաշառք։ Եվ միակ բանը, որից լեգիտիմորեն կարող են բողոքել, դա այն է, որ ահռելի քանակի մարդ, գումարը վերցնելով, իրենց ձայն չի տվել», – ասել է նա և հավելել, որ ևս մեկ անգամ շնորհավորում է բոլորին այս կարևորագույն հաղթանակի կապակցությամբ.
«Իսկ մեր ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ», – շեշտել է Տիգրան Ավինյանը։
Երևան
Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, որը հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին՝ Արգիշտի Առաջին արքայի կողմից որպես Էրեբունի բերդաքաղաք։ Այն ունի հարուստ պատմություն՝ ընդգրկելով ուրարտական, պարսկական, ռուսական և խորհրդային ժամանակաշրջանները, իսկ այսօր հանդիսանում է երկրի մշակութային, տնտեսական և քաղաքական կենտրոնը՝ հայտնի իր վարդագույն տուֆից կառուցված շենքերով և Կասկադ համալիրով։