ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ մայիսի 29-ին անցկացվել է ոստիկանության ծառայողների դիմակայունության բարձրացման համակարգի ներդրմանը նվիրված աշխատանքային քննարկում։
Առանցքում՝ Ոստիկանության ծառայողների հոգեկան առողջության պահպանման և զարգացման, սթրեսի հնարավոր կանխարգելման և արդյունավետ կառավարման, հոգեբանական գիտելիքների զարգացման վերաբերյալ հարցերն էին։
Աշխատանքային քննարկումը կազմակերպվել է ԵԱՀԿ կողմից, ՆԳ Նախարարության հետ համատեղ՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հաշվետու, արդյունավետ և գենդերազգայուն ինստիտուցիոնալ կառուցակարգեր ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունում և Փրկարար Ծառայությունում» (AEGIS) ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՄԱԶԾ և ԵԱՀԿ կողմից:
Ծրագրի շրջանակներում նախատեսված է մեծածավալ աշխատանք՝ Ոստիկանության ծառայողների համար հոգեբանական ծառայության ներդրման ուղղությամբ և սա առաջին քննարկում էր, որի նպատակն էր կարիքների նախնական սահմանումը:
Մասնակցել են նաև ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը, Հոգեբանների հայկական գիտական միավորման Նախագահ Դավիթ Ամիրյանը, ՆԳ նախարարության, ԵԱՀԿ, ՄԱԶԾ և ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (INL) ներկայացուցիչներ։
Անդրադարձ է կատարվել ոստիկանության ծառայողների աշխատանքային գործունեության ընթացքում առաջացող մարտահրավերներին ու դրանց ազդեցությանը ծառայության վրա։ Կարևորվել է ամբողջական և համապարփակ կարիքների գնահատումը, միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունն ու համապատասխան գործիքակազմերի ներդրումը։
Արփինե Սարգսյանի խոսքով՝ ոստիկանությունում ծառայությունն ինքնին ենթադրում է նաև հոգեբանական լարվածություն, ինչը կարող է անդրադառնալ ծառայողների աշխատանքային արդյունավետության վրա։
Նրա խոսքով՝ նման իրավիճակներին պատշաճ արձագանքելու համար անհրաժեշտ են նպատակային և գործնական լուծումներ․ բացի մասնագիտական պատրաստվածությունից, անհրաժեշտ է նաև հոգեբանական պատրաստվածություն,