Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում

Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում

Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) 187 անդամ երկրները ներկայացնող պատվիրակությունների մասնակցությամբ Ժնևում անցկացվում է Աշխատանքի միջազգային համաժողովի 114-րդ նստաշրջանը։

Նստաշրջանին մասնակցում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Լիանա Թովմասյանը, տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքականություն մշակողներ, փորձագետներ։

Օրակարգում ներառված են արժանապատիվ աշխատանքի ապահովման գործում արհեստական բանականության հնարավորությունների կիրառման, աշխատանքում գենդերային հավասարության ապահովման և սոցիալական երկխոսության զարգացմանն առնչվող մի շարք թեմաներ։

Իր ելույթում Լուսինե Քոչարյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ լինելով որդեգրած արժեքներին և սկզբունքներին՝ շարունակում է իրականացնել անհրաժեշտ քայլեր՝ աշխատանքային իրավունքի պաշտպանության, ինչպես նաև կայուն զբաղվածության և արժանապատիվ աշխատանքի ապահովման օրակարգի արդյունավետ իրականացման ուղղությամբ: Նախարարի տեղակալը նշել է, որ աշխատանքային օրենսդրության ընթացիկ բարեփոխումների հիմքում գործատուների և աշխատողների շահերի պաշտպանությանն ուղղված արդար և հավասարակշռված շրջանակի ձևավորման ռազմավարական նպատակն է։

Լուսինե Քոչարյանը նաև շեշտել է, որ Հայաստանը վերանայում է գործատուների և արհմիությունների գործունեությունը կարգավորող օրենսդրական շրջանակը՝ բոլոր մակարդակներում սոցիալական գործընկերության մեխանիզմները ամրապնդելու և խորացնելու նպատակով։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ներառական և արժանապատիվ աշխատանքային միջավայրի ձևավորման, աշխատանքային պայմանագրերի թվայնացման գործընթացներին, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների զբաղվածության խթանման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Ժնև

Ժնևը Շվեյցարիայի կարևոր քաղաքներից է, որը հայտնի է որպես միջազգային դիվանագիտության կենտրոն և Միավորված ազգերի կազմակերպության եվրոպական գրասենյակի նստավայր։ Պատմականորեն այն եղել է Հռոմեական կայսրության ժամանակներից սկսած առևտրային և մշակութային կարևոր հանգույց, իսկ 16-րդ դարում դարձել է կալվինական ռեֆորմացիայի գլխավոր կենտրոնը։ Այսօր Ժնևը հռչակված է իր գեղատեսիլ ժամացույցների արտադրությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված «Ժնևի ժամացույցների արտադրության արվեստով» և Ժնևի լճի ափին գտնվող Ջրի շատրվանով։

Հայաստան

Հայաստանը պատմական երկիր է Հարավային Կովկասում, որը հայտնի է իր հնագույն մշակույթով և քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու առաջին պետություն լինելու պատմությամբ (301 թ.): Այն ունի հարուստ պատմություն՝ սկսած Ուրարտուի թագավորությունից մինչև միջնադարյան թագավորություններ, և պահպանել է իր ինքնությունը դժվարին ժամանակներում: Այսօր Հայաստանը հայտնի է իր գեղեցիկ լեռնային բնապատկերներով, հնագույն վանքերով, ինչպիսին է Էջմիածինը, և հարուստ խոհանոցով։

Հայաստանի Հանրապետություն

Հայաստանի Հանրապետությունը հարավկովկասյան պետություն է՝ հարուստ պատմությամբ, որը սկիզբ է առնում մ.թ.ա. 9-րդ դարից՝ Ուրարտուի թագավորությունից։ Այն առաջին պետությունն էր, որ ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն 301 թվականին։ Ներկայումս այն ինքնիշխան հանրապետություն է՝ մայրաքաղաք Երևանով, որը հայտնի է իր մշակութային ժառանգությամբ, լեռնային բնությամբ և հնագույն վանական համալիրներով։