Արդյոք ջուր կա՞. ինչ է մնացել Արարատյան արտեզյան ավազանում

Արդյոք ջուր կա՞. ինչ է մնացել Արարատյան արտեզյան ավազանում

Արարատյան արտեզյան ավազանը մեր ստորգետնյա հարստությունն է։ Տասնյակ տարիներ մենք այդ հարստությունից ծախսել ենք ավելին, քան բնությունը կարողացել է վերականգնել, և մոտեցել ենք անդառնալիության կետին։ Խնդիրն ակնհայտ է, լուծման բանաձևն էլ պարզ ու հստակ՝ պետք է ջուրը պահպանել, կուտակել և խնայել։ Բայց ասելը հեշտ է, անելն է դժվար, մանավանդ, երբ միջոցները սուղ են, վիճակագրությունը՝ թերի, վերահսկողությունն ու կառավարումը՝ անկատար։

Արարատյան արտեզյան ավազան

Արարատյան արտեզյան ավազանը Հայաստանի խոշորագույն ստորգետնյա ջրային պաշարն է, որը գտնվում է Արարատյան դաշտավայրում։ Այն ձևավորվել է հազարամյակների ընթացքում՝ հրաբխային և նստվածքային ապարների շերտերում, և դարեր շարունակ ծառայել է որպես ոռոգման ու խմելու ջրի կարևոր աղբյուր։ Ավազանի ջրերն օգտագործվում են նաև հանրահայտ «Արարատ» գարեջրի և այլ տեղական արտադրությունների համար։