ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2026թ. հունիսի 7-ին Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունները պատմական էին հայոց պետականության, մեր ազգային ինքնության ու աշխարհասփյուռ հայ ժողովրդի ճակատագրի համար:
Ընտրական գործընթացը հենց սկզբից ուղեկցվեց իշխանության կողմից վարչական ռեսուրսի աննախադեպ չարաշահմամբ:
Գործում էր համակարգված սխեմա` բարձրագույն իշխանության քարոզարշավի պատասխանատու ներկայացուցիչներ, այդ թվում` համայնքապետերը քաղաքացիներին համատարած ենթարկում էին պարտադրանքի ու վախի: Ստիպում էին չգնալ մեզ հետ հանդիպումների, վախեցնում, որ աշխատանքից կհեռացնեն ընտանիքի անդամին: Բազմաթիվ էին դեպքերը, երբ ըստ քաղաքացիների` իշխանությունից պահանջել են լուսանկարել քվեաթերթիկը և հետո ապացուցել, որ քվեարկել են իշխանության օգտին:
Քաղաքացիներից համատարած պահանջում էին ներկայանալ իշխանության հավաքներին` սպառնալով ազատել աշխատանքից, ենթարկել հարկային տուգանքների և այլն: Մենք անգամ հրապարակեցինք այս փաստերն ապացուցող ձայնագրություններ, երբ մանկապարտեզի տնօրեններին են պարտադրում, բայց որևէ արձագանք իրավապահ մարմիններից չենք ունեցել:
Ամբողջ քարոզարշավն, իշխանության հրահրմամբ, ուղեկցվեց վիրավորանքներով ու ատելության խոսքով, որի արդյունքում քաղաքացին հնարավորություն չունեցավ հասկանալու և գնահատելու բովանդակային ծրագրեր:
Այս ընտրությունները նաև աչքի ընկան նրանով, որ տեղի ունեցան բացահայտ միջամտություններ օտար պետություններից` Բաքվից, Անկարայից, Բրյուսելից, Վաշինգտոնից ու Մոսկվայից:
Արդյունքում` հայ ժողովրդին միավորելու փոխարեն, այս ընտրություններն առավել խորացրեցին պառակտումը, մարդկանց մեջ առավել տարածեցին անհանդուրժողականությունը: Ամենամեծ խնդիրն այս պայմաններում ՔՊ իշխանության վերարտադրությունն է` հակահայ քաղաքականությամբ:
Մենք համոզված ենք, որ իշխանական կուսակցությունն իրականում
Հայաստան
Հայաստանը պատմական երկիր է Հարավային Կովկասում, որը հայտնի է իր հնագույն քաղաքակրթությամբ և քրիստոնեության ընդունմամբ՝ որպես պետական կրոն 301 թվականին։ Այն ունի հարուստ մշակութային ժառանգություն, ներառյալ եզակի ճարտարապետական հուշարձաններ, ինչպիսիք են Էջմիածնի տաճարը, Գեղարդի վանքը և Զվարթնոցի տաճարի ավերակները, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Հայաստանը նաև հայտնի է իր խորհրդանշական Արարատ լեռով, որը, չնայած գտնվում է Թուրքիայի տարածքում, մնում է հայ ժողովրդի ազգային խորհրդանիշը։
Ազգային ժողով
«Ազգային ժողովը» Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմինն է, որը գտնվում է Երևանում։ Այն ստեղծվել է 1918 թվականին՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրումից հետո, և վերականգնվել է 1991 թվականին՝ անկախության վերականգնումից հետո։ Ժողովը կարևոր դեր է խաղում երկրի քաղաքական կյանքում՝ ընդունելով օրենքներ և վերահսկելով կառավարության գործունեությունը։
Բաքու
Բաքուն Ադրբեջանի մայրաքաղաքն է, որը գտնվում է Կասպից ծովի ափին։ Պատմականորեն այն եղել է կարևոր առևտրային և նավթարդյունաբերական կենտրոն, հատկապես 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին, երբ նավթի արդյունահանումը հանգեցրեց քաղաքի արագ զարգացմանը։ Քաղաքը հայտնի է իր հին քաղաքամասով (Իչարի Շահար), որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է և պահպանում է միջնադարյան ճարտարապետության հետքերը։
Անկարա
Անկարան Թուրքիայի մայրաքաղաքն է և երկրի երկրորդ ամենամեծ քաղաքը։ Այն ունի հարուստ պատմություն՝ սկսած հին Փռյուգիական թագավորությունից, հետագայում եղել է Հռոմեական, Բյուզանդական և Օսմանյան կայսրությունների կազմում։ 1923 թվականին Անկարան դարձել է Թուրքիայի Հանրապետության մայրաքաղաքը՝ փոխարինելով Ստամբուլին։
Բրյուսել
Բրյուսելը Բելգիայի մայրաքաղաքն է և Եվրամիության կարևորագույն կենտրոններից մեկը։ Այն հայտնի է իր միջնադարյան ճարտարապետությամբ, Գրան Պլաս հրապարակով և «Փսսող տղայի» արձանով։ Պատմականորեն Բրյուսելը զարգացել է որպես առևտրական քաղաք և դարձել է Բելգիայի անկախացումից հետո՝ 1830 թվականին, երկրի մայրաքաղաքը։
Վաշինգտոն
Վաշինգտոնը Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաքն է, որը հիմնադրվել է 1790 թվականին: Այն կոչվել է ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի պատվին և ծառայում է որպես երկրի քաղաքական ու մշակութային կենտրոն: Քաղաքը հայտնի է իր պատմական հուշարձաններով, ինչպիսիք են Սպիտակ տունը, Կապիտոլիումը և Վաշինգտոնի հուշարձանը:
Մոսկվա
Մոսկվան Ռուսաստանի մայրաքաղաքն է, որը հիմնադրվել է 1147 թվականին։ Այն հայտնի է իր պատմական Կրեմլի համալիրով, Կարմիր հրապարակով և Սուրբ Վասիլի տաճարով, որոնք արտացոլում են ռուսական ճարտարապետության ու մշակույթի հարուստ ժառանգությունը։ Քաղաքը եղել է Ռուսական կայսրության, Խորհրդային Միության և ներկայիս Ռուսաստանի քաղաքական ու մշակութային կենտրոնը։