Փաշինյանը հայտարարեց ՔՊ-ի հաղթանակի մասին. միանձնյա կձևավորի կառավարություն

Փաշինյանը հայտարարեց ՔՊ-ի հաղթանակի մասին. միանձնյա կձևավորի կառավարություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ՔՊ-ն հաղթել է ընտրություններում և միանձնյա կձևավորի իշխանություն։

Փաշինյանն իր ելույթում հանդես է եկել ներկայիս ժամանակով՝ նշելով, որ դա արդեն փաստված քաղաքական արդյունք է։ Նա շնորհակալություն հայտնել իր աջակիցներին՝ ընդգծելով, որ սա «պատմական հաղթանակ է», որը, իր խոսքով, ապահովելու է Հայաստանի Հանրապետության հարատևությունը։

Դիտարկմանը, թե դեռևս ԿԸՀ-ն պաշտոնական տվյալներ չի հրապարակել և հաղթանակի մասին հայտարարությունը պետք է կատարի սահմանադրական մարմինը, Փաշինյանը պատասխանել է, որ ՔՊ-ն ունի վստահված անձինք բոլոր ընտրատեղամասերում և տվյալները ստացվում են անմիջապես։

Նշենք, որ նրա ասուլիսի պահին ԿԸՀ-ն հրապարակել էր 455 տեղամասերի արդյունքները, որոնց համաձայն ՔՊ-ն ունի 53,84 տոկոս։

Հայաստանի Հանրապետություն

Հայաստանի Հանրապետությունը հարավկովկասյան պետություն է՝ հարուստ պատմությամբ, որը սկիզբ է առնում մ.թ.ա. 6-րդ դարից։ Այն աշխարհում առաջին պետությունն էր, որ ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն 301 թվականին։ Ժամանակակից Հայաստանը անկախություն է ձեռք բերել 1991 թվականին և հայտնի է իր հնագույն մշակութային ժառանգությամբ, ինչպիսիք են Էրեբունի ամրոցը, Գեղարդի վանքը և Մատենադարանը։