Շենգավիթում 16-ամյա պատանին դանակահարել է 27-ամյա երիտասարդին. վերջինս մահացել է հիվանդանոցում:

Շենգավիթում 16-ամյա պատանին դանակահարել է 27-ամյա երիտասարդին. վերջինս մահացել է հիվանդանոցում:

Բաժանորդագրվել

Մեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում 27-ամյա երիտասարդին դանակահարել են։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. Երևանի Շենգավիթ վարչական շրջանում 16–ամյա պատանին դանակահարել է 27–ամյա երիտասարդին, որը հիվանդանոցում մահացել է։ Ոստիկանները բացահայտել են կատարված հանցագործությունը, կան ձերբակալվածներ։ Տեղեկությունը հայտնում է։

Նշվում է, որ դանակահարության մասին բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել հունիսի 7–ին, ժամը 19.55-ին։ Ահազանգով հայտնել են, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել 27-ամյա մի երիտասարդ։

Արտաշիսյան փողոց մեկնած ոստիկանները պարզել են, որ, ըստ նախնական տեղեկությունների, մեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում նրանից մեկը դանակահարել է 27-ամյա երիտասարդին։

Դեպքից որոշ ժամանակ անց ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժշկական կենտրոն տեղափոխված 27-ամյա երիտասարդը մահացել է։
Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։

ԵՐԵՎԱՆ

Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է՝ հարուստ պատմությամբ, որը սկսվում է մ.թ.ա. 8-րդ դարից՝ Էրեբունի ամրոցի հիմնադրումից։ Այն մշակութային և տնտեսական կենտրոն է՝ հայտնի իր յուրահատուկ վարդագույն տուֆե շինություններով, օպերային թատրոնով և Մատենադարանով։ Քաղաքը համատեղում է հնադարյան ժառանգությունն ու ժամանակակից կենսակերպը։

Շենգավիթ վարչական շրջան

Շենգավիթ վարչական շրջանը Երեւանի հնագույն թաղամասերից է, որը հայտնի է իր հարուստ պատմությամբ՝ սկսած մ.թ.ա. 4-3-րդ հազարամյակների Շենգավիթ հնավայրից, որը բրոնզեդարյան վաղ բնակավայր էր։ Այս տարածքն այսօր համատեղում է ժամանակակից քաղաքային կյանքը հնագիտական ժառանգության հետ՝ հանդիսանալով մայրաքաղաքի կարեւոր մշակութային եւ վարչական կենտրոն։

Արտաշիսյան փողոց

Արտաշիսյան փողոցը գտնվում է Երևանում և կրում է Արտաշես Առաջին արքայի անունը, ով հիմնադրել է Արտաշատ մայրաքաղաքը։ Այս փողոցը կարևոր տրանսպորտային զարկերակ է, որը միացնում է քաղաքի կենտրոնական հատվածները և հարուստ է պատմական ու մշակութային ժառանգությամբ։ Այն արտացոլում է Հայաստանի հինավուրց պատմությունը և ժամանակակից զարգացումը։