Տասնյակ հազարավոր դոլարներ պետական բյուջեից՝ Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին մասնավոր ինքնաթիռով տեղափոխելու համար

Տասնյակ հազարավոր դոլարներ պետական բյուջեից՝ Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին մասնավոր ինքնաթիռով տեղափոխելու համար

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մարտի վերջին տասնօրյակում այցելել են Վրաստան ու Ղազախստան: Նրանց տեղափոխել է գործարար պատգամավոր, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ավիաընկերության բիզնես դասի ինքնաթիռը (բիզնես ջեթը):

Միայն փոխվարչապետ Գրիգորյանի պատվիրակությանը Ղազախստան տանելու եւ հետ բերելու համար Սուքիասյանների «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ն ՀՀ պետբյուջեից 28.600.000 դրամ է ստացել (հարկերը ներառյալ): Կենտրոնական բանկի ներկա փոխարժեքով այս գումարը հավասար է մոտ 77 հազ. դոլարի: Թե որքան է վաստակել ավիաընկերությունը Վ. Խաչատուրյանին Վրաստան տանել-հետ բերելու համար, նախագահի աշխատակազմը չի ասում:

Երեւան-Թբիլիսի-Երեւան՝ ոչ թե պետական, այլ մասնավոր ինքնաթիռով

Մարտի 22-ին Վ. Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Երեւանից թռել է Թբիլիսի՝ մասնակցելու Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ի հուղարկավորության արարողությանը:

Նախագահի պաշտոնական կայքի տեսնում ենք, որ Խաչատուրյանին ուղեկցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եւ Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Հուղարկավորությանը մասնակցելուց բացի՝ Թբիլիսիում Վ. Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ։

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին, մասնավորապես՝ նախագահին ու վարչապետին, սպասարկում է ՀՀ կառավարական բորտը՝ Airbus A319 ACJ տիպի ինքնաթիռը, որը VIP օդանավ է: 1998 թ. արտադրության այս ինքնաթիռը ՀՀ սեփականությունն է եւ մեր երկրում շահագործվում է 2007-ից:

Պետական բորտի այն չվերթերը, որոնք սպասարկում են վարչապետին, ներկայում համարակալվում են FIE4001, նախագահի

Վրաստան

Վրաստանը հարավկովկասյան երկիր է՝ հարուստ պատմությամբ և մշակույթով։ Այն հայտնի է իր հնագույն քաղաքներով, ինչպիսին է Թբիլիսին, և վաղ քրիստոնեական ճարտարապետությամբ, որի արմատները հասնում են 4-րդ դար։ Վրաստանը եղել է կարևոր առևտրային ուղիների հանգույց և պահպանել է իր ինքնությունը դարերի ընթացքում՝ չնայած տարբեր կայսրությունների ազդեցությանը։

Ղազախստան

Ղազախստանը Կենտրոնական Ասիայի ամենամեծ երկիրն է՝ հարուստ պատմությամբ և մշակույթով: Այն եղել է թյուրքական և մոնղոլական կայսրությունների մաս, իսկ ավելի ուշ՝ Խորհրդային Միության կազմում մինչև 1991 թվականի անկախությունը: Այսօր Ղազախստանը հայտնի է իր ընդարձակ տափաստաններով, ժամանակակից մայրաքաղաք Նուր-Սուլթանով և հարուստ բնական պաշարներով:

Երևան

Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, որի պատմությունը սկսվում է մ.թ.ա. 782 թվականից՝ Էրեբունի ամրոցի հիմնադրումից։ Այն համարվում է աշխարհի ամենահին շարունակաբար բնակեցված քաղաքներից մեկը և կարևոր դեր է խաղացել հայ ժողովրդի մշակութային ու քաղաքական կյանքում։ Այսօր Երևանը ժամանակակից քաղաք է՝ հարուստ ճարտարապետական ժառանգությամբ, թանգարաններով ու աշխույժ մշակութային միջավայրով։

Թբիլիսի

Թբիլիսին Վրաստանի մայրաքաղաքն է, որը հիմնադրվել է 5-րդ դարում Վախթանգ Գորգասալի թագավորի կողմից։ Այն հայտնի է իր ջերմ աղբյուրներով, բազմազան ճարտարապետությամբ և հարուստ պատմությամբ, որտեղ միահյուսվել են վրացական, հայկական, պարսկական և ռուսական մշակութային ազդեցությունները։ Քաղաքը դարեր շարունակ եղել է կարևոր առևտրական և մշակութային կենտրոն՝ Մետեխի տաճարով և Նարիկալա ամրոցով։

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II

Իլյա II-ը Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդն է՝ կրելով «Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք» տիտղոսը։ Նա ծառայում է 1977 թվականից և համարվում է վրաց ժողովրդի հոգևոր առաջնորդը, ով մեծ դեր է ունեցել եկեղեցու վերածննդի և ազգային միասնության ամրապնդման գործում՝ հատկապես Խորհրդային Միության փլուզումից հետո։