Ես կարևորում եմ անկախ դատական համակարգի գոյությունը, բայց ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում ցավոք դեռևս չի հաջողվել այնպես անել, որ արդարադատությունը տեսանելի, հասկանալի և ընդունելի լինի ժողովրդին։
Այս մասին այսօրվա ամփոփիչ հանրահավաքին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Ես հասկանում եմ, դուք կարող եք ասել, որ ես արդեն 8 տարի վարչապետ եմ, ինչու մինչև այժմ լուծված չէ այս խնդիրը։ Ես հստակ ասում եմ, դրա համար առանցքային պատճառներից մեկը Հայաստանում ժողովրդի կողմից չընդունված սահմանադրությունն է, որը առաջին հերթին մի քանի պատյանի տակ բոլոր հնարավոր ձևերով պաշտպանության տակ է առնում սովորական, քաղաքացիական, օլիգարխիական և դատական մաֆիաները։
Ժողովուրդ ջան, ես 2018 թվականի մայիսի 8-ին մտել եմ այն աշխատասենյակ և մայիսի 9-ից մինչև օրս ամեն օր, ամեն օր առանց մի միլիմետր նահանջելու, անցնելով դժոխքի, Քովիդի պատերազմի միջով, ամեն օր ես կռիվ եմ տվել Հայաստանը տասնամյակներով համակած 23 գլխանի մաֆիայի հետ»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`