«Ուժեղ Հայաստան» դաշինքի գրանցումը չեղյալ ճանաչելու ոչ մի ողջամիտ իրավական հնարավորություն չկա

«Ուժեղ Հայաստան» դաշինքի գրանցումը չեղյալ ճանաչելու ոչ մի ողջամիտ իրավական հնարավորություն չկա

«Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու դիմումի մասին

Ընտրական օրենսգրքի համաձայն քաղաքական ուժի գրանցված նախընտրական ցուցակը չեղյալ համարելու երկու ընթացակարգ կա.

1. ցուցակը ուժը կորցրած ճանաչելու,և
1. ցուցակը անվավեր ճանաչելու մասին։

Ինչքան «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչների բացատրություններից հասկացա երկու հիմքն էլ դիմումի մեջ առկա է։ Բացատրությունից ակնհայտ է նաև, որ գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջը վերաբերում է նախընտրական հիմնադրամի միջոցներին վերաբերող կանոնների խախտմանը։
ԸՕ 27-րդ հոդվածի 5-րդ մասը նախատեսում է նման հիմք, որը վերաբերում է՝ ԿԸՀ կողմից կիրառված տուգանքների չափը նախընտրական հիմնադրամի ծախսերի թույլատրելի վերին շեմը (800 մլն դրամ) ավելին քան 20%-ի չափով գերազանցելուն։ Նման պարագայում ԿԸՀ-ն իրավունք ունի դիմել վարչական դատարան (ինքնուրույն վերջնական որոշում չի կայացնում) գրանցումը ուժը կորցրած ճանաչելու պահանջով։

Ինչու այս հիմքը չի աշխատի։ Նախ, հիմքի համար անհրաժեշտ են նախադրյալներ.
1. քիչ ցույց տված ծախսի, կամ շեմը գերազանցելու հիմքով ուժը մեջ մտած վարչական ակտի (ԿԸՀ տուգանքի) առկայություն, որը չկա։ Եթե անգամ ԿԸՀ-ն որոշի նման տուգանք հիմա կիրառել, ուժը կունենա բողոքարկման հնարավորություն,
2. Բացի այդ, 03.06.2026թ. ԿԸՀ-ն իր եզրակացությամբ փաստեր է, որ բոլոր մասնակից քաղաքական ուժերը իրենց նախընտրական ծախսերը կատարել են օրենքով նախատեսված կարգով և չափերով։ Հետևաբար, դիմումով պետք է ներկայացված լինեն նոր փաստեր, որոնց առկայությանը դժվար է հավատալ,
3. ԸՕ մի քիչ խառնիճաղանջ 48-րդ հոդվածից բխում է, որ ԿԸՀ կողմից կայացված որոշումը (այդ դեպքում

Հայաստան

Հայաստանը հնագույն երկիր է, որը գտնվում է Կովկասյան լեռնաշխարհում և հայտնի է իր հարուստ պատմությամբ ու մշակույթով: Այն համարվում է առաջին պետությունը, որը քրիստոնեությունը ընդունել է որպես պետական կրոն 301 թվականին: Հայաստանի տարածքում են գտնվում բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, ինչպիսիք են Էրեբունի ամրոցը, Գեղարդի վանքը և Զվարթնոցի տաճարը: