«10 հազար ծաղիկը մի ջերմոցային տնտեսության մեկ օրվա բերքի չափ անգամ չէ»․ Մնացականյանը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի առաջարկի մասին

«10 հազար ծաղիկը մի ջերմոցային տնտեսության մեկ օրվա բերքի չափ անգամ չէ»․ Մնացականյանը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի առաջարկի մասին

«10 հազար ծաղիկը մի ջերմոցատնային տնտեսության մի օրվա բերքի չափ էլ չէ»․ Մնացականյանը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի առաջարկի մասին

«10 հազար ծաղիկը եթե հաշվենք լավագույն դեպքում 1000 դրամով, կազմում է 10 մլն դրամ, որը համարժեք է 25 հազար դոլարին․ դա անգամ մի ջերմոցատնային տնտեսության սովորական մի օրվա բերքի չափ էլ չի։ Պոպուլիստական քայլ է ընդամենը»։ Այս մասին այսօր հունիսի 5-ին, ասաց գյուղատնտեսության ոլորտի փորձագետ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Հարություն Մնացականյանը՝ անդրադառնալով նախօրեին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությանը, թե այսօր Հայաստանից Լատվիա կժամանի 10,000 ծաղիկների խմբաքանակ։

Անդրադառնալով Եվրահանձնաժողովի նախագահի մյուս հայտարարությանը, ըստ որի ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին, Մնացականյանը նշեց, որ չի կարող մեկնաբանել, քանի դեռ այդ աջակցությունը չի ստացվել և պարզ չէ՝ դա նվիրատվությու՞ն է, թե՞ վարկ։

Հարցին, թե ինչու՞ է Եվրոպան ընտրությունների նախաշեմին նման քայլի գնում, Մնացականյանը պատասխանեց․

«Նրանք բացահայտ ասում են, որ աջակցում են Փաշինյանին, այս նեղ իրավիճակում էլ պետք է փորձեն օգնեն»։

Անդրադառնալով կառավարության որոշմանը, ըստ որի նախատեսվում է պտուղբանջարեղեն և ծաղիկներ արտահանողներին փոխհատուցում տրամադրել այս ամսվա ընթացքում, Հարությունյանը նշեց․

«Կարճաժամկետում ինչ–որ կարող է տալ՝ ենթադրենք, բայց դուք հաշվեք, թե տարեկան քանի միլիոն դոլարի գյուղմթերք է արատահնվում, այդ փոխհատուցումներն ուղղակի անիրատեսական են»։

Մնացականյանի խոսքով, խնդրի լուծման միակ տարբերակը Ռուսաստաի հետ հարաբերությունների կարգավորումն է։

Հայաստան

Հայաստանը հնագույն և հարուստ պատմություն ունեցող երկիր է, որը գտնվում է Հարավային Կովկասում։ Այն առաջին պետությունն էր, որ ընդունեց քրիստոնեությունը որպես պաշտոնական կրոն 301 թվականին։ Հայաստանը հայտնի է իր բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններով, ինչպիսիք են Էրեբունի ամրոցը, Զվարթնոցի տաճարը և Գեղարդի վանքը, որոնք վկայում են նրա հազարամյա մշակութային ժառանգության մասին։

Լատվիա

Լատվիան Բալթիկ ծովի ափին գտնվող երկիր է, որի մայրաքաղաքը Ռիգան է։ Այն ունի հարուստ պատմություն՝ սկսած 13-րդ դարից, երբ գերմանական խաչակիրները հիմնեցին առաջին բնակավայրերը, մինչև 20-րդ դարի խորհրդային տիրապետությունը և 1991 թվականին անկախության վերականգնումը։ Լատվիան հայտնի է իր գեղեցիկ միջնադարյան ճարտարապետությամբ, ավազոտ լողափերով և ավանդական մշակութային տոներով։

Եվրոպա

«Եվրոպան մայրցամաք է, որը հարուստ է պատմական ու մշակութային ժառանգությամբ։ Այն հայտնի է հին քաղաքակրթություններով, ինչպիսիք են հունականը և հռոմեականը, որոնք մեծ ազդեցություն են ունեցել համաշխարհային մշակույթի, գիտության և արվեստի զարգացման վրա։ Այսօր Եվրոպան միավորում է բազմաթիվ երկրներ՝ իրենց յուրահատուկ ավանդույթներով ու ժամանակակից նվաճումներով։»

Ռուսաստան

Ռուսաստանը աշխարհի ամենամեծ երկիրն է՝ ընդգրկելով Եվրոպայի և Ասիայի հսկայական տարածքներ։ Նրա պատմությունը սկսվում է 9-րդ դարի Կիևյան Ռուսիայից, այնուհետև զարգանում է Մոսկվայի մեծ իշխանության և Ռուսական կայսրության միջոցով, մինչև 1917 թվականի հեղափոխությունը, որը հանգեցրեց Խորհրդային Միության ստեղծմանը։ 1991 թվականին ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանը դարձավ անկախ պետություն՝ պահպանելով իր հարուստ մշակութային ժառանգությունն ու ազդեցությունը համաշխարհային քաղաքականության մեջ։