Սահմանվել են Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները

Սահմանվել են Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները

Կառավարությունը սահմանել է 2026 թ. ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները: 2026 թ. համար սիգի արդյունագործական որսի համար առաջարկել է 550 տոննա չափաքանակ՝ արդյունագործական պաշարի 40%։

Հիմնավորման համաձայն՝ յուրաքանչյուր տարի գիտական կենտրոնի կողմից իրականացվում է Սևանա լճում և դրա ջրահավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման աշխատանքներ, ինչի արդյունքում առաջարկում է արդյունագործական որսի չափաքանակ: 2025 թ. հոկտեմբերի դրությամբ Սևանա լճում սիգի ընդհանուր պաշարը կազմել է 3591.8 տոննա, որից արդյունագործական պաշարը կազմել է 1373.9 տոննա։ Դրանից ելնելով էլ՝ գիտական կենտրոնը 2026 թ. համար սիգի արդյունագործական որսի համար առաջարկել է 550 տոննա չափաքանակ՝ արդյունագործական պաշարի 40%։

Ինչպես նշվել է Կառավարության նիստում, որսի իրականացման ժամկետ է սահմանվում փետրվարի 6-ից մինչև նոյեմբերի 20-ը: Ըստ ներկայացված տեղեկատվության՝ գիտական կենտրոնը, ըստ պայմանագրի, 2026-ի ամռանը կիրականացնի ուսումնասիրությունների երկրորդ փուլը, որի հիման վրա կսահմանվի հավելյալ չափաքանակ աշնանային որսաշրջանի համար:

Հիշեցվել է, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունների համաձայն՝ 2026-ի սիգ ձկնատեսակի համար բնօգտագործման վճարը 1 կգ-ի դիմաց սահմանվել է 200 դրամ՝ նախկին 65 դրամի փոխարեն: Բնօգտագործման վճարները կվճարվեն ոչ թե փաստացի օգտագործված ծավալի, այլ տրամադրված չափաքանակի համար:

Ներկայացվել է նաև նախորդ տարիների վիճակագրությունը. «2025-ին սահմանել ենք 1123 տոննա որսի թույլատրելի չափաքանակ երեք փուլով. 1-ին փուլում՝ 314 տոննա, երկրորդ փուլում՝ 189 տոննա, 3-րդ փուլում՝ 620 տոննա: Փաստացի որսվել է 1103 տոննա, վճարվել է շուրջ 72,5 մլն դրամ բնօգտագործման վճար: 2024-ին ընդհանուր չափաքանակը կազմել է 679 տոննա երկ

Սևանա լիճ

Սևանա լիճը Հայաստանի ամենամեծ և ամենաբարձր լճերից մեկն է, որը գտնվում է ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Պատմականորեն այն հայտնի է եղել Գեղարքունիք անունով, իսկ նրա ափին գտնվող Սևանավանք վանական համալիրը հիմնադրվել է 9-րդ դարում։ 20-րդ դարում լճի ջրի մակարդակի զգալի իջեցումից հետո իրականացված միջոցառումները հնարավոր դարձրին վերականգնել նրա էկոհամակարգը։

Կառավարություն

«Կառավարություն»-ը Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է, որը ղեկավարում է վարչապետը։ Այն ձևավորվել է Հայաստանի անկախության վերականգնումից հետո՝ 1991 թվականին, և իր գործունեությամբ ապահովում է պետական քաղաքականության իրականացումը, օրենքների կիրառումն ու երկրի առօրյա կառավարումը։