«Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրենը հեռանում է պաշտոնից

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրենը հեռանում է պաշտոնից

Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ բուժաշխատողներ, այսօր ցանկանում եմ ձեզ դիմել ոչ միայն որպես ղեկավար, այլ՝ որպես մարդ, ով պատիվ է ունեցել աշխատելու ձեզ հետ՝ մի մեծ ընտանիքում, որի անունը շտապբուժօգնություն է։

«Ես ավարտում եմ իմ գործունեությունը տնօրենի պաշտոնում։

Խորին շնորհակալություն եմ հայտնում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի բոլոր աշխատակիցներին՝ ձեր նվիրումի, տոկունության, մասնագիտական բարձր պատասխանատվության և մարդկայնության համար։ Շտապբուժօգնության համակարգը ուժեղ է հենց ձեր շնորհիվ։

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր ամենադժվար պահերին կանգնել են կողքիս, հավատացել մեր աշխատանքին և միասին կրել այս մեծ պատասխանատվությունը։ Միաժամանակ, իմ շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ առողջապահության նախարարին և առողջապահության նախարարության ողջ անձնակազմին՝ առողջապահական համակարգի զարգացմանն ուղղված համատեղ աշխատանքի համար։

Իմ խորին երախտագիտությունն ու առանձնահատուկ շնորհակալությունն եմ հայտնում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ մշտական վստահության, սկզբունքային աջակցության և շտապբուժօգնության ծառայության զարգացման նկատմամբ ցուցաբերած հետևողական ուշադրության համար։ Քաղաքապետի աջակցությամբ և հստակ տեսլականի շնորհիվ հնարավոր դարձավ կյանքի կոչել բազմաթիվ կարևոր ծրագրեր ու բարեփոխումներ, որոնք նպաստեցին ծառայության տեխնիկական վերազինմանը, աշխատանքային պայմանների բարելավմանը և քաղաքացիներին մատուցվող բժշկական օգնության որակի բարձրացմանը։

Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում նաև Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանին՝ ոլորտի խնդիրների նկատմամբ ցուցաբերած մշտական հոգատար վերաբերմունքի, օպերատիվ արձագանքի և արդյունավետ համագործակցության համար։ Մեր համատեղ աշխատանքի ընթացքում բազմաթիվ կարևոր նախաձեռնություններ իրականացվեցին փոխըմբռնման, գործընկերային վստահության և մեկ ընդհանուր նպատակի՝ երևանցիներին առավել հասանելի և որակյալ շտապբուժօգնություն ապահովելու գաղափարի շուրջ։

Երևան

Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, որի պատմությունը սկսվում է մ.թ.ա. 782 թվականից՝ Էրեբունի ամրոցի հիմնադրումից։ Այն հարուստ է մշակութային ժառանգությամբ, ներառյալ Կասկադ համալիրը, Մատենադարանը և Գրիգոր Լուսավորչի մայր տաճարը, ինչպես նաև հայտնի է իր ջերմ հյուրընկալությամբ ու ծիրանե քաղաք անվամբ։

Տիգրան Ավինյան

Տիգրան Ավինյանը Երևանի գործող քաղաքապետն է, ով պաշտոնը ստանձնել է 2023 թվականի հոկտեմբերին։ Նախկինում նա զբաղեցրել է Հայաստանի փոխվարչապետի և ֆինանսների նախարարի պաշտոնները՝ մասնակցելով կարևոր տնտեսական բարեփոխումների։ Նրա գործունեությունը կենտրոնացած է մայրաքաղաքի զարգացման, ենթակառուցվածքների բարելավման և քաղաքային կառավարման արդյունավետության բարձրացման վրա։

Սարգիս Մադաթյան

Սարգիս Մադաթյանը (Sarkis Madatian) 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի ականավոր հայ բարերար և հասարակական գործիչ էր, ով իր կարողությունը նվիրաբերեց հայ մշակույթի և կրթության զարգացմանը: Նա ֆինանսավորել է դպրոցների, հիվանդանոցների և մշակութային հաստատությունների կառուցումը, ինչպես նաև աջակցել է հայ գրականության և արվեստի պահպանմանը: Նրա անունը խորհրդանշում է հայ համայնքի միասնությունն ու նվիրվածությունը ազգային արժեքներին: