Մայր Աթոռը դատապարտում է ՔՊ–ի նախընտրական ծրագրում Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը։

Մայր Աթոռը դատապարտում է ՔՊ–ի նախընտրական ծրագրում Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը։

Մայր աթոռի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Կուսակցության նախընտրական ծրագրում Եկեղեցու բարենորոգման, կանոնադրության վերանայման, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացման և կաթողիկոսական նոր ընտրությունների անցկացման պարտադրվող օրակարգի ամրագրումը սահմանադրական կարգի, Եկեղեցու ինքնակառավարման իրավունքի, ինչպես նաև խղճի ու կրոնի ազատության միջազգային հիմնարար սկզբունքների բացահայտ ոտնահարում է։

Եկեղեցու դեմ ակնհայտ ապօրինի գործողությունները շարունակելու նախընտրական խոստումներով ևս մեկ անգամ դրսևորվում է իշխող քաղաքական ուժի գաղափարախոսության հակաեկեղեցական ողջ էությունը և նպատակը։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հազարամյա առաքելությունը, նրա սրբազան ավանդույթներն ու հոգևոր կյանքը չպետք է քաղաքական շահարկումների առարկա դառնան։ Ինչպես քանիցս Մայր Աթոռը հաստատել է, կաթողիկոսի ընտրությունը և եկեղեցական անդաստանում որևէ բարեկարգում բացառապես հոգևոր-կանոնական տիրույթում են, ուստի և դուրս են քաղաքական կուսակցությունների և պետական իշխանությունների իրավասություններից։

Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի։ Այն հակասում է մեր աշխարհասփյուռ ժողովրդի շահերին, վտանգում ազգային արժեհամակարգի հիմերը և խաթարում հոգևոր անվտանգությունը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր կենտրոնն է, որը գտնվում է Վաղարշապատ քաղաքում։ Հիմնադրվել է 303 թվականին՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո, և ավանդության համաձայն՝ տեղը Սուրբ Գրիգոր Լուսավորիչին է ցույց տվել Աստվածածնի տեսիլքը։ Այն հայ ժողովրդի համար ամենագլխավոր ուխտատեղին է և համարվում է աշխարհի ամենահին պետական եկեղեցին։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին աշխարհի ամենահին ազգային եկեղեցիներից մեկն է, որի հիմնադրումը կապված է առաքյալներ Թադեոսի և Բարդուղիմեոսի քարոզչության հետ (մ.թ. I դար)։ Այն պաշտոնապես ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն 301 թվականին՝ Հայաստանի թագավոր Տրդատ Գ-ի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչի օրոք, դառնալով առաջին քրիստոնյա պետությունը։ Եկեղեցին մինչ օրս պահպանում է իր ինքնատիպ ավանդույթները, գործում է Էջմիածնի Մայր Աթոռի գլխավորությամբ և հայ ժողովրդի հոգևոր ու մշակութային կենտրոնն է։

Ամենայն Հայոց Կաթողիկոս

«Ամենայն Հայոց Կաթողիկոս» Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գլխավորն ու հոգևոր առաջնորդն է։ Այս տիտղոսը և հաստատությունը հիմնադրվել են 301 թվականին, երբ Հայաստանն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն, և առաջին կաթողիկոսը Սուրբ Գրիգոր Լուսավորիչն էր։ Նրա աթոռանիստը ներկայումս գտնվում է Մայր Տաճարում՝ Սուրբ Էջմիածնում, որը համարվում է հայության հոգևոր կենտրոնը։