Եթե Արցախի ինստիտուտները գործեն համակարգված, կազմակերպված և պատասխանատվությամբ, ապա հնարավոր կլինի լուծել մի շարք հրատապ խնդիրներ։
Եթե Արցախի ինստիտուտները գործեն համակարգված, կազմակերպված և պատասխանատվությամբ, ապա հնարավոր կլինի լուծել մի շարք հրատապ խնդիրներ։
ՀՀ իշխանությունները որևէ քայլ չեն նախաձեռնում արցախցիների վիճակը մեղմելու կամ բարելավելու ուղղությամբ, մինչդեռ խնդիրները բազմաթիվ են։
Տևական ժամանակ որևէ հրապարակում չէի անում, սակայն արցախահայության սոցիալական և իրավական կուտակված խնդիրներն ու առկա մտահոգությունները ստիպում են վերադառնալ թեմային։ Նույնիսկ այս իրավիճակում, երբ ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները որևէ քայլ չեն նախաձեռնում արցախցիների վիճակը մեղմելու կամ բարելավելու ուղղությամբ, մի շարք հրատապ խնդիրներ հնարավոր է լուծել։ Քանի որ խնդիրները բազմաթիվ են, և մեկ հրապարակման մեջ դրանք ամբողջությամբ ներկայացնելը դժվար է, դրանց կանդրադառնամ առանձին հրապարակումներով։
Խնդիրները, որոնց կանդրադառնամ, հետևյալն են․
– Արցախի ինստիտուտների չամբողջացված լինելու հարցը,
– «Արցախբանկ»-ի բաժնեմասի և հանրային շահի խնդիրը,
– Արցախի պետական բյուջեի 3,1 մլրդ դրամ սառեցված միջոցների ճակատագիրը,
– Արցախի հիմնադրամների վերագրանցման հարցը,
– Կուտակային կենսաթոշակների հետ կապված արցախցիների իրավունքների սահմանափակման հարցը։
Տեղեկացնեմ, որ որոշ հարցերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն և պարզաբանումներ ստանալու նպատակով հարցումներ եմ ուղարկել ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստր, «Արցախբանկ» ՓԲԸ և ՀՀ կենտրոնական բանկ։ Ստացված պատասխանների հիման վրա հնարավոր կլինի ավելի ամբողջական պատկերացում կազմել առկա գործընթացների վերաբերյալ։
Այս հրապարակման մեջ կանդրադառնամ առաջին հարցին՝ Արցախի ինստիտուտների գործունեությանը։
Ամեն անգամ, երբ սոցիալական ցանցերում կամ հարցազրույցներում Արցախի քաղաքական գործիչներն ու պատգամավորները խոսում են արցախցիների վերադարձի իրավունքի, ինստիտուտների գործունեության և իրենց՝ վերադարձի իրավունքի լեգիտիմ ներկայացուցիչ լինելու մասին, առաջանում է տրամաբանական հարց․ ինչո՞ւ շուրջ մեկ տարի է, ինչ ինստիտուցիոնալ համակարգը մնում է կիսատ և չամբ
ՀՀ
«ՀՀ»-ն Հայաստանի Հանրապետության պաշտոնական հապավումն է, որը որպես անկախ պետություն հռչակվել է 1991 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Խորհրդային Միության փլուզման ընթացքում։ Այն ունի հարուստ և հազարամյա պատմություն, որի հիմքում ընկած է Մեծ Հայքի թագավորությունը (մ.թ.ա. 331 – մ.թ. 428), ինչը այն դարձնում է աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկի ժառանգորդը։
Արցախ
Արցախը պատմական հայկական տարածաշրջան է, որը ներկայումս մեծ մասում գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այն ունի հարուստ մշակութային ժառանգություն՝ թվագրված հազարամյակներ հետ, իսկ միջնադարում եղել է հայկական ինքնավար իշխանությունների (մելիքությունների) կենտրոն։ 1991-2023 թվականներին գոյություն է ունեցել որպես դե ֆակտո անկախ պետություն՝ Արցախի Հանրապետություն, սակայն 2023-ի ադրբեջանական ռազմական գործողությունից հետո լուծարվել է։
Արցախբանկ
«Արցախբանկ»-ը (Artsakhbank) հիմնադրվել է 1993 թվականին Ստեփանակերտում՝ որպես Արցախի Հանրապետության առաջատար առևտրային բանկ։ Այն կարևոր դեր է խաղացել երկրի տնտեսական զարգացման և ֆինանսական համակարգի ձևավորման գործում, սպասարկելով ինչպես բնակչությանը, այնպես էլ բիզնեսին։ 2023 թվականին Արցախի հանրապետության լուծարումից հետո բանկի գործունեությունը դադարեցվել է։
ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստր
«ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրը» Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց (ընկերություններ, կազմակերպություններ և այլն) պաշտոնական և միասնական տվյալների բազան է: Այն ստեղծվել է 2001 թվականին՝ օրենքով սահմանված կարգով բոլոր գրանցված իրավաբանական անձանց մասին տեղեկատվությունը կենտրոնացնելու և հասանելի դարձնելու նպատակով: Ռեգիստրը պահպանվում է Հայաստանի Արդարադատության նախարարության կողմից և կարևոր դեր է խաղում բիզնես միջավայրի թափանցիկությունն ու օրինականությունն ապահովելու գործում:
ՀՀ կենտրոնական բանկ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) Հայաստանի ֆինանսական համակարգի և ազգային արժույթի՝ դրամի, կենտրոնական բանկն է։ Այն հիմնադրվել է 1993 թվականին՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ Հայաստանը անկախություն ձեռք բերեց և անհրաժեշտություն առաջացրեց սեփական դրամավարկային քաղաքականություն վարել։ ԿԲ-ն պատասխանատու է գնաճի կայունացման, ֆինանսական կայունության ապահովման և պետության ոսկու-արժութային պահուստների կառավարման համար։