Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ քննարկելու գերատեսչության 2025 թվականի գործունեության արդյունքների ամփոփ հաշվետվությունը և իրականացված աշխատանքները։
«Զեկույցի ընթացքում նշվել է, որ նախարարությունը 2025 թվականի 1-ին կիսամյակում ունեցել է 4 առաջնահերթ ուղղություն և իրականացրել է 15 միջոցառում՝ ապահովելով շուրջ 65% կատարողական։ 2-րդ կիսամյակում սահմանվել է 6 առաջնահերթ ուղղություն, իրականացվել է 12 միջոցառում, և ՇՄՆ գնահատմամբ ապահովվել է շուրջ 95% կատարողական։
Ընդհանուր առմամբ, 2025 թվականը բնութագրվել է որպես ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված օրենսդրական կարգավորումների և ընդունված որոշումների տարի, ինչպես նաև միջազգային հարթակում նախարարության դերի ուժեղացման և աննախադեպ ներգրավվածության փուլ։
Անդրադառնալով ոլորտի թույլտվական գործառույթների թվայնացմանը՝ նշվել է, որ թվայնացվել է 12 ծառայություն՝ ընդհանուր թիվը հասցնելով 24-ի։ Արդյունքում զգալիորեն կրճատվել է հանրությանը մատուցվող ծառայությունների վարչարարությունը։ Սեպտեմբերից ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման գործընթացն ամբողջությամբ թվայնացվել է։ Միաժամանակ էլեկտրոնային եղանակով իրականացվում են սիրողական որսի և ձկնորսության հայտերի ընդունումը, ինչպես նաև պայմանագրերի կնքումը։
Թվայնացվել է նաև վտանգավոր թափոնների կառավարման ոլորտի 4 ծառայություն։ Նշվել է, որ 2026 թվականի հունվարից վտանգավոր թափոնների գործածության լիցենզիան և դրա ներդիրները տրամադրվում են էլեկտրոնային կամ թղթային տարբերակով՝ դիմողի նախընտրությամբ, իսկ հուլիսից դրանք կտրամադրվեն բացառապես թվային ձևաչափով։ Ստեղծվել է ջերմոցային գազերի արտանետումների էլեկտրոնային շտեմարան։ 2026 թվականից մեկնարկելու է ոլորտում մատուցվող կարևորագույն ծառայություններից մեկի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության (ՇՄԱԳ) փորձաքննության թվայնացումը։
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է վտանգավոր թափոնների կառավարման ոլորտում առկա խնդիրներին և նշել․ «Վտանգավոր թա