Բաժանորդագրվել
Մեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում 27-ամյա երիտասարդին դանակահարել են։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. Երևանի Շենգավիթ վարչական շրջանում 16–ամյա պատանին դանակահարել է 27–ամյա երիտասարդին, որը հիվանդանոցում մահացել է։ Ոստիկանները բացահայտել են կատարված հանցագործությունը, կան ձերբակալվածներ։ Տեղեկությունը հայտնում է։
Նշվում է, որ դանակահարության մասին բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել հունիսի 7–ին, ժամը 19.55-ին։ Ահազանգով հայտնել են, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել 27-ամյա մի երիտասարդ։
Արտաշիսյան փողոց մեկնած ոստիկանները պարզել են, որ, ըստ նախնական տեղեկությունների, մեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում նրանից մեկը դանակահարել է 27-ամյա երիտասարդին։
Դեպքից որոշ ժամանակ անց ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժշկական կենտրոն տեղափոխված 27-ամյա երիտասարդը մահացել է։
Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։