Նախագահ Վահագն Խաչատուրյանը միանձնյա տնօրինում է 4 անշարժ գույքի՝ բնակարան և ավտոտնակ՝ Կենտրոն վարչական շրջանում, եւ 2 հողամաս՝ Արաբկիր համայնքում և Ջորաղբյուրում։ Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելան հանձնաժողով ներկայացրած տարեկան հայտարարագրից։
Նրա բանկային հաշիվների գումարն ավելացել է։ Եթե 2024թ-ի վերջին նրա բանկային հաշիվներին եղել է 54 մլն 215 հազար 305 դրամ եւ 651 դոլար, ապա 2025թ-ի տարեվերջին նրա բանկային հաշիվներին եղել է 71 մլն 315 հազար 660 դրամ և 445 դոլար, այսինքն 17 մլն 100 հազար 355 դրամով ավելի, քան նախորդ տարի։ Խաչատուրյանը ունեցել է նաև 1,5 մլն դրամ և 20 հազար դոլար կամ 7,4 մլն դրամ կանխիկ գումար։
Նրա կանխիկ և անկանխիկ դրամական միջոցները կազմում են շուրջ 217 հազար դոլար։ Խաչատուրյանը ունեցել է նաև վարկեր՝ 10 հազար դոլար և 10 հազար եվրո, դրամով արտահայտված միասին 8 մլն 31 հազար 900 դրամ։
Նրա տարեկան եկամուտները գոյացել են միայն աշխատավարձից՝ 22 մլն 982 հազար 880 դրամ։ Ի դեպ նախորդ տարի Խաչատուրյանը ստացել է 17 մլն 154 հազար 414 դրամ աշխատավարձ։
Կենտրոն վարչական շրջան
Կենտրոն վարչական շրջանը Երևան քաղաքի պատմական և մշակութային կորիզն է, որտեղ գտնվում են Հանրապետության հրապարակը, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, ինչպես նաև Կասկադ համալիրը։ Այն հիմնադրվել է 20-րդ դարի սկզբին և դարձել քաղաքի զարգացման կենտրոնը՝ պահպանելով խորհրդային ճարտարապետության ու հայկական ավանդական ոճի համադրությունը։ Այսօր այն համարվում է մայրաքաղաքի վարչական, առևտրային և զբոսաշրջային գլխավոր կենտրոնը։
Արաբկիր համայնք
Արաբկիր համայնքը Երևանի վարչական շրջաններից է, որը գտնվում է քաղաքի կենտրոնական հատվածում։ Այն անվանվել է պատմական Արևմտյան Հայաստանի Արաբկիր քաղաքի անունով, որի բնակիչները 1915 թվականի Ցեղասպանությունից հետո հաստատվել են այստեղ։ Համայնքն ունի հարուստ մշակութային ժառանգություն՝ ներառյալ եկեղեցիներ, դպրոցներ և հուշարձաններ, որոնք վկայում են հայ ժողովրդի տոկունության մասին։
Ջորաղբյուր
Ջորաղբյուրը պատմական բնակավայր է Արցախի Հադրութի շրջանում, որը հայտնի է իր բնական աղբյուրներով և անտառապատ տարածքով։ Այն ունի հարուստ պատմություն՝ կապված տարածաշրջանի միջնադարյան ճարտարապետական հուշարձանների և հայկական մշակութային ժառանգության հետ։ Ներկայումս այն գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ՝ 2020 թվականի պատերազմից հետո։