ՀՀ ընտրողների ռեգիստրում գրանցված ընտրողների թիվը

ՀՀ ընտրողների ռեգիստրում գրանցված ընտրողների թիվը

ՀՀ ՆԳՆ-ն հայտնում է.

«Իրազեկում․ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851
«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության նախորդ օրը, բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված լիազոր մարմինը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի, նախընտրած վայրի, և հաշվառում չունեցող ընտրողների, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը:

2026թ․ հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության նախորդ օրվա դրությամբ՝ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851, որից ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերում ընդգրկված ընտրողների թիվը՝ 22734, հաշվառում չունեցող ընտրողների թիվը՝ 492, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների թիվը՝ 5239, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը՝ 627, տեղաշարժման դժվարություն ունեցող ընտրողների թիվը՝ 8»:

Հայաստանի Հանրապետություն

Հայաստանի Հանրապետությունը պատմական երկիր է Հարավային Կովկասում, որը հայտնի է իր հնագույն քաղաքակրթությամբ և առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն 301 թվականին։ Այն ունի հարուստ մշակութային ժառանգություն՝ ներառյալ Էրեբունի ամրոցը, Գեղարդի վանքը և Զվարթնոցի տաճարի ավերակները։ Անկախություն ձեռք բերելուց հետո 1991 թվականին, Հայաստանը շարունակում է պահպանել իր ազգային ինքնությունն ու ավանդույթները։

Ազգային ժողով

«Ազգային ժողովը» Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմինն է, որը գտնվում է Երևանում։ Այն հիմնադրվել է 1918 թվականին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրոք, և վերականգնվել է 1990 թվականին՝ Խորհրդային Միության փլուզումից հետո։ Ազգային ժողովը խորհրդանշում է ժողովրդի իշխանությունը և կարևոր դեր է խաղում երկրի օրենսդրական ու քաղաքական կյանքում։