Վաղը Կառավարությունը կընդունի աջակցության ծրագիր, որով կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի (լոլիկ, պղպեղ, ելակ և ծաղիկ) արտահանումը:
«Ինչպես նաև կվերադարձնենք ԵՄ արտահանվող թարմ պտուղ/բանջարեղենի ու ծաղիկի մաքսատուրքը:
Մրգի արտահանման սուբսիդավորումը կներկայացվի հաջորդիվ։
Մանրամասները՝ վաղը Կառավարության նիստում»,- ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ նախօրեին ՀՀ վարչապետը, անդրադառնալով Ռուսաստանի կողմից հայկական գյուղմթերքի ներմուծման արգելքի վերաբերյալ քաղաքացիների մտահոգություններին, հայտարարել էր. «Պղպեղին մենք տեր կկանգնենք, դուք տեր կանգնեք խաղաղությանը»,- ասել էր վարչապետը:
ԵՄ
«ԵՄ»-ն (Եվրոպական Միություն) տնտեսական և քաղաքական միավորում է, որը հիմնադրվել է 1957 թվականին Հռոմի պայմանագրով՝ սկզբնապես վեց երկրների կողմից: Այն նպատակ ունի խթանել խաղաղությունը, համագործակցությունը և տնտեսական ինտեգրումը Եվրոպայում, և այսօր ընդգրկում է 27 անդամ երկիր՝ ընդհանուր շուկայով և համատեղ արժույթով (եվրո):
Ռուսաստան
Ռուսաստանը աշխարհի ամենամեծ երկիրն է, որը տարածվում է Արևելյան Եվրոպայից մինչև Հյուսիսային Ասիա։ Այն ունի հարուստ պատմություն՝ սկսած Կիևյան Ռուսիայից, անցնելով Ցարական կայսրությամբ և Խորհրդային Միությամբ, մինչև ժամանակակից Ռուսաստանի Դաշնություն։ Երկիրը հայտնի է իր մշակութային ժառանգությամբ, այդ թվում՝ Մոսկվայի Կրեմլով, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժով և Բայկալ լճով։