Ամեն օր ես պայքարել եմ Հայաստանը տասնամյակներով համակած 23 գլխանի մաֆիայի դեմ:

Ամեն օր ես պայքարել եմ Հայաստանը տասնամյակներով համակած 23 գլխանի մաֆիայի դեմ:

Ես կարևորում եմ անկախ դատական համակարգի գոյությունը, բայց ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում ցավոք դեռևս չի հաջողվել այնպես անել, որ արդարադատությունը տեսանելի, հասկանալի և ընդունելի լինի ժողովրդին։

Այս մասին այսօրվա ամփոփիչ հանրահավաքին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Ես հասկանում եմ, դուք կարող եք ասել, որ ես արդեն 8 տարի վարչապետ եմ, ինչու մինչև այժմ լուծված չէ այս խնդիրը։ Ես հստակ ասում եմ, դրա համար առանցքային պատճառներից մեկը Հայաստանում ժողովրդի կողմից չընդունված սահմանադրությունն է, որը առաջին հերթին մի քանի պատյանի տակ բոլոր հնարավոր ձևերով պաշտպանության տակ է առնում սովորական, քաղաքացիական, օլիգարխիական և դատական մաֆիաները։

Ժողովուրդ ջան, ես 2018 թվականի մայիսի 8-ին մտել եմ այն աշխատասենյակ և մայիսի 9-ից մինչև օրս ամեն օր, ամեն օր առանց մի միլիմետր նահանջելու, անցնելով դժոխքի, Քովիդի պատերազմի միջով, ամեն օր ես կռիվ եմ տվել Հայաստանը տասնամյակներով համակած 23 գլխանի մաֆիայի հետ»,-ասել է նա։

Հարակից հրապարակումներ`

Հայաստանի Հանրապետություն

Հայաստանի Հանրապետությունը պատմական երկիր է Հարավային Կովկասում, որը հռչակվել է անկախ 1991 թվականին՝ Խորհրդային Միության փլուզումից հետո։ Այն ունի հազարամյակների պատմություն՝ սկսած Ուրարտուի թագավորությունից, և հայտնի է իր հարուստ մշակութային ժառանգությամբ, ներառյալ վաղ քրիստոնեական եկեղեցիներն ու Էջմիածնի Մայր Տաճարը։ Երկիրը համարվում է քրիստոնեությունն առաջին պետական կրոն ընդունած ազգերից մեկը (301 թվականին)։

Հայաստան

Հայաստանը հարավային Կովկասում գտնվող պետություն է՝ հարուստ պատմությամբ, որը սկիզբ է առնում մ.թ.ա. 9-րդ դարից՝ Վանի թագավորությունից։ Այն աշխարհում առաջին երկիրն էր, որ քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն 301 թվականին։ Հայաստանը հայտնի է իր հնագույն եկեղեցիներով, միջնադարյան վանական համալիրներով և գեղատեսիլ լեռնային բնապատկերներով։